Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ որպես քաղաքապետի թեկնածու, 4-րդ անգամ կառաջադրվի։ Այս մասին նա տեղեկացրել է Telegram-ի իր ալիքում։
«Որոշումը հեշտ չէր, պատասխանատու էր։ Մեր պատմության մեջ բարդ ժամանակաշրջան ենք անցնում։ Եվ մեր փորձը, գիտելիքներն ու ամբողջ ներուժը պետք է ուղղենք դժվարությունների հաղթահարմանը, որ կարողանանք հաղթանակած դուրս գալ այս իրավիճակից»,- գրել է ՌԴ մայրաքաղաքի ղեկավարը։
Սոբյանինը սեպտեմբերի 10-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու է «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունով։ Նրա թեկնածությանը կուսակցության վարչության ու ավագանու անդամները միաձայն են կողմ քվեարկել։
Ս․Վ․