Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրյուսելյան… «ձմերուկներ»՝ թևատակերին, և՝ ընդամենը. «Փաստ»

06/04/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվ այսպես. երեկ Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյանի այդքան «թմբկահարված», ինչ-որ տեղ՝ «պատմական» նախաորակված հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս հանդիպումը հաստատեց որոշ ժամանակ առաջ մեր հրապարակած այն տեղեկությունները, թե «խաղաղության օրակարգն» առաջ տանելու, դրա համար Փաշինյանի՝ նվազագույն աջակցություն ունեցող իշխանությանը գոնե լեգիտիմության կարկատաններ հաղորդելու համար հավաքական Արևմուտքը «բոնուսներ» է խոստանալու, այդ թվում՝ բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու առումով:

Նկատենք՝ խոստանալու, այլ ոչ թե տալու: Նախօրեին էլ էինք նշել, որ հանդիպման բուն սոուսը «բոնուսներն» են լինելու: Բրյուսելի երեկվա ամբողջ հանդիպումը եկավ ապացուցելու, որ հրապարակային ներկայացման համար քննարկված հարցերի շրջածիրը գերազանցապես այդ է եղել: Մասնավորապես, թե ինչքան փող կարող են տալ Հայաստանին, ինչ «համագործակցություններ» են գլուխ բերելու, ինչպես են «ոչ մահացու զենքերով» օգնելու ու նման բաներ: Այս ամենի կոնտեքստը և հիմնական, չբարձրաձայնվող պայմանավորվածությունը իրենց հովանու ներքո Փաշինյանի կողմից Արևմուտքի պահանջների կատարումն է, Հայաստանը Ռուսաստանից, այսպես ասած, «պոկելը»:

Ու դրա համար, օրինակ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Էնթոնի Բլինքենին ու Ժոզեպ Բորելին Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է, որպես հանձնարարություններ կատարող: Գործնականում ակնհայտ դարձավ, որ հավաքական Արևմուտքը Հայաստանի թևատակերին «ձմերուկ» է դնում: Իսկ թե ինչ կկատարվի Հայաստանի հետ, ո՛չ նրանց, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում: Ի դեպ, հավաքական Արևմուտքի «քձիպությունը» բավականին աշխույժ քննարկման առարկա դարձավ, թե՝ «այ, չնչին գումար են հատկացնում…» և այլն: Իրականում դա երրորդական, չորրորդական հարց է: Խնդիրը երևույթի էությունն է, ոչ թե գումարի չափը: Այսինքն, խնդիրը թևատակերին դրված (դրվող) «ձմերուկներն» են, այլ ոչ թե դրանց, օրինակ՝ 1 կգ-ի գինը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ծառ չկա՝ «զոնտիկներով յոլա գնացեք». «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Կարո՞ղ եք կռահել, թե Հայաստանի տեղեկատվական իշխանամետ աղբյուրները ու՞մ վրա են բարդելու մեղքը իրենց հերթական ձախողումների և  գալիք ցնցումների համար. Արման Աբովյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Թրամփի որդին Հայաստան կայցելի․«Փաստ»

01/11/2025
Մամուլի տեսություն

Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. «Ժողովուրդ»

01/11/2025
Մամուլի տեսություն

Ղրիմի կամրջի պայթեցման գործով մեղադրյալներից երեքը հայեր են. «Հետք»

30/10/2025
Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
Հաջորդ գրառումը

Կարո՞ղ եք կռահել, թե Հայաստանի տեղեկատվական իշխանամետ աղբյուրները ու՞մ վրա են բարդելու մեղքը իրենց հերթական ձախողումների և  գալիք ցնցումների համար. Արման Աբովյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական