Ռուսաստանի կառավարությունը մտադիր է մինչեւ 2030-ը կլոր տարին գործող ծովափեր շահագործել։ «Лента»-ի փոխանցմամբ՝ տարվա տարբեր եղանակներին ծով գնալու սիրահարների միջոցով Ռուսաստանը կհարստացնի սեփական բյուջեն ու զբոսաշրջիկների հավելյալ հոսք կապահովի։
«Եթե մինչեւ 2030-ը կանխատեսում ենք ավելի քան 140 մլն տուրիստի հոսք, ապա բացելով նոր՝ ամբողջ տարին աշխատող ծովափերը, հավելյալ եւս 10 մլն զբոսաշրջիկ կգա մեր երկիր»,- ասել են ՌԴ կառավարությունից։
Նշվում է, որ ծովափեր կբացվեն Բալթիկ, Սեւ, Ազովի, Ճապոնական եւ Կասպից ծովերի ափամերձ հատվածներում։
Ս.Վ.