Եվրոպացի նեյրովիրաբույժները կարողացել են առանց լարերի հատուկ ինտերֆեյս ստեղծել, որ հարավորություն է տալիս մարդու ուղեղը կապել ողնուղեղի վնասված հատվածների հետ։ Այս մասին գրում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ իր հերթին հղում անելով Լոզանի Պոլիտեխնիկական դպրոցի հետազոտությանը։
Առանց լարերի ինտերֆեյսի շնորհիվ՝ հաշմանդամություն ունեցող անձինք, վերջույթների մկաններն ու նյարդերը կառավարելու հաշվին, կկարողանան նաեւ ինքնուրույն շարժվել։
«Այս «թվային կամրջի» շնորհիվ՝ մենք կկարողանանք հաշմանդամություն ունեցող անձանց քայելու, կանգնելու ու անգամ աստիճաններ բարձրանալու բերկրանքը պատճառել։ Ավելի քան 10-ը տարի պարալիզացված լինելուց հետո այսօր քայլող Գերտա Յանի նման անվասայլակին գամված մյուս անձինք նույնպես կկարողանան վայելել ինքնուրույն տեղաշարժվելու հաճույքը»,- հայտարարել է պրոֆեսոր Գրեգուար Կուրտենը։
Ս․Վ․