Կլիմայի փոփոխության պատճառով բնապահպանական խնդիրների սրման ուսումնասիրմամբ զբաղվող հանրահայտ շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հանդես է եկել՝ ի պաշտպանություն Պաղեստինի։
«Այսօր մենք գործադուլ ենք անում՝ հայտնելով մեր աջակցությունը Պաղեստինին և Գազային։ Աշխարհը պետք է կոչ անի անհապաղ զինադադար հայտարարել, արդարություն և ազատություն ենք պահանջում պաղեստինցիների և բոլոր տուժած խաղաղ բնակիչների համար»,- գրել է բնապահպան ակտիվիստը Twitter-ում:
20-ամյա Թունբերգը նաև կցել է լուսանկար, որտեղ ինքն ու համախոհները «Աջակցիր Գազային», «Այս հրեան աջակցում է Պաղեստինին», «Ազատ Պաղեստին» գրություններով ցուցանակներ են բռնել։