«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը դատարանի որոշմամբ պետք է ներողություն խնդրի «Դաշնակցության» ներկայացուցիչներից։
ՀՅԴ-ն դատի է տվել Բաբաջանյանին 2019-ին խորհրդարանի ամբիոնից նրա այն հայտարարության համար, թե «Դաշնակցությունն» ահաբեկչական անցյալ ունեցող կուսակցություն է։
Արման Բաբաջանյանը ստիպված է լինելու սոցիալական ցանցերում կամ առնվազն չորս հեռուստաընկերությունների ներկայությամբ՝ ասուլիսով, ներողություն խնդրել դաշնակցականներից։