ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Խաչատրյանն ազատվել է Ֆինանսների նախարարի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով նա նաշանակվել է ՀՀ փոխվարչապետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է հրամանագրում: