Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա․ «Փաստ»

26/06/2025
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» թերթը գրում է. «Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությունից ուղիղ մեկ շաբաթ անց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարեց, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման պլանը պատրաստ է։ «Շատ շուտով կմտնենք գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի օրենսդրությանը համապատասխան», – տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։

Իհարկե, նա որևէ բառ չի ասում, թե այդ ինչ ծրագիր է, որ գերատեսչությունն է «ոտքի վրա» մշակել, և ինչպես են խլելու ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից։ Հիշեցնենք, Փաշինյանը մեկ շաբաթ առաջ խոսել էր ՀԷՑ-ը ազգայնացնելու մասին՝ փակագծերում նշելով «պետականացնել» բառը։ Եթե ազգայնացման դեպքում ընկերությունը խլվելու է սեփականատիրոջից, պետականացման դեպքում՝ փոխհատուցում վճարվելու է։

Ըստ էության, գործող իշխանությունը հասկացել է, որ պարզ խլումը շատ վատ հետևանք կունենա, բայց պետականացման ցանկությունն էլ ծանր է նստելու Հայաստանի վրա։ Մասնագետները թերահավատ են, թե Փաշինյանին կհաջողվի իրականացնել իր վտանգավոր մտահղացումը։ Ավելին, շատերը վստահ են, որ դա ո՛չ ազգայնացում է, ո՛չ պետականացում, ուղղակի ընկերության խլում է:

ՀԷՑ-ից արդեն իսկ հայտարարել են, թե պետականացման գործընթացի վերաբերյալ կառավարությունից կամ այլ գերատեսչությունից որևէ պաշտոնական հիմնավորում չեն ստացել, իսկ ստանալու դեպքում էլ մինչև վերջ պայքարելու են իշխանության ապօրինությունների դեմ։ Խոշոր ընկերության դեմ իշխանության մանր հարձակումը շղթայական արդյունք է ունենալու, իսկ օտարերկրյա ներդրողների համար ՀՀ ներդրումային գրավչությունը հավասարվելու է հողին։ Նման կարծիքի է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: Նրա խոսքերով, կապիտալիստական հասարակարգում սեփականության իրավունքի երաշխավորությունն ու պաշտպանությունը աքսիոմատիկ անհրաժեշտություն են:

«Եթե հանկարծ սկսվի այդպիսի պրոցես, ապա տապանաքար է դրվում ՀՀ ներդրումային գրավչության վրա: Այդպիսի խոսույթն առաջնային մեսսիջ է պոտենցիալ ներդրողներին՝ ՀՀ-ն չի պատրաստվում որևէ տեսակ ներդրում ընդունել, և այստեղ որևէ ձևով ձեր սեփականության իրավունքը պաշտպանված չի լինի: Եթե դա զուգորդվում է իրավապահ մարմիններին հրահանգելով ու գործարարի նկատմամբ նման վերաբերմունքով, սա նշանակում է, որ ոչ միայն սեփականության իրավունքը, այլ նաև դատական համակարգն է ուզուրպացված, հետևաբար այս երկուսի միասնությունը բոլոր տեսակի ներդրողներին հետ է վանում»,- ասում է Սարգսյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բագրատ Սրբազանը կալանավորվեց

Հաջորդ գրառումը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար․ Փաշինյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Որքան գումարի դիմաց են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում. «Ժողովուրդ»

02/12/2025
Մամուլի տեսություն

Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել․ «Հրապարակ»

02/12/2025
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ Արման Թաթոյանը չի մասնակցել քաղբանտարկյալների թեմայով լսումներին. «Փաստ»

29/11/2025
Մամուլի տեսություն

Գագիկ Ծառուկյանի ՍԵԿՏ–ը փակել են. Սա անսպասելի է եղել բոլորի համար. «Հրապարակ»

27/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար․ Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական