15 անգամ առաջադրված ու չընտրված Արթուր Ղազինյանի փոխարեն հանձնաժողովի փոխնախագահ նշանակվեց քպ-ական Արմեն Խաչատրյանը

46

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրվեց ու նշանակվեց քպ-ական Արմեն Խաչատրյանը։

«Քանի որ ընդդիմադիր պատգամավորները լքել են մեր աշխատավայրը եւ իրենց իրավասություններին տիրություն չեն անում, իշխող խմբակցությունն առաջադրում է Արմեն Խաչատրյանի թեկնածությունը: Մենք նշել էինք, որ թափուր ենք թողնելու այս պաշտոնը, եւ այն հունվարից թափուր է, սակայն մենք նաեւ քննիչ հանձնաժողովի դեր ունենք եւ տեղակալի պաշտոնը շատ կարեւոր է աշխատանքի ծավալների առումով»,- նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ինչպես հայտնի է, հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 15 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն անհրաժեշտ ձայներ չհավաքելով՝ Ղազինյանը ոչ մի անգամ չի ընտրվել։ Իսկ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ իրենց թեկնածուն անփոփոխ է լինելու՝ Արթուր Ղազինյան։

Հիշեցեննք, որ Արթուր Ղազինյանը հունիսի 4-ին վայր է դրել մանդատը՝ հայտարարելով, որ այս ԱԺ-ում որևէ օրակարգով չի պատկերացնում իր աշխատանքը։