Քրիստոսի արձանին՝ այո, խաչերին ու խաչքարերին ՝ ոչ. Փաշինյանը հորդորել է ապամոնտաժել անօրինական հուշարձանները (տեսանյութ)

49

«Մուլտիգրուպ» կոնցեռնը կառավարությանն առաջարկել է հավանություն տալ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությանը: Գործադրի՝ հուլիսի 7-ի նիստին Նիկոլ Փաշինյանն ասել  է ՝ կառավարության նախնական գնահատականը դրական է. Արձանը կմեծացնի Հայաստանի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքությունը:  Փաշինյանը, սակայն, նույն վերաբերմունքը չունի Հայաստանի տարբեր հատվածներում տեղադրված խաչերի, խաչքարերի եւ այլ հուշարձանների հանդեպ: Ասում է՝ դրանք հայտնվում են տարերային եւ խուճապային տեմպերով: Հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողների եւ պուրակների հանդեպ էլ Փաշինյանի մոտեցումը միանշանակ չէ: Այս էլ երկրորդ անգամ նա շեշտում, է, որ մայրերն իրենց երեխաներին այդ պուրակներ չեն տանի զբոսանքի, որովհետեւ այնտեղ կան խաչքարեր, տապանաքարեր: Հարկ է նշել, որ պուրակները, հուշաքարերն ու հուշարձանները Հայաստանի բոլոր բնակավայրերում ու դրանց բակերում շատացել են մեկ պատճառով՝ 44-օրյա այն պատերազմի, որն, ինչպես մի քանի ամիս առաջ խոստովանեց Փաշինյանը, կարող էր եւ չլինել: Պուրակներն ու խաչքարերն էլ կարող էին չլինել, եթե հինգ հազար տղաներ չզոհվեին: Հարց է առաջանում ՝ ումի՞ց է դժգոհում Փաշինյանը կամ ի՞նչ է առաջարկում ՝ այլեւս չկառուցե՞լ տղաներիհի շատակը հավերժացնող կոթողներ… Հիշեցնենք՝ վարչապետի կինն էլ այս տարվա մարտին էր պատերազմում զոհվածների հարազատների հետ հանդիպմանը նրանց հորդորել դադարել սգալ:  Իսկ Փաշինյանն այսօր հստակ հանձնարարական իջեցրեց՝ ապամոնտաժել անօրինական հուշարձանները.դրանք, ըստ նրա, ապապետական են: