Տուժածների թիվը հասավ 30-ի. 3-ը՝ երեխա

36

«Սուրմալու» առևտրի կենտրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 30-ի. հաղորդել է ԱԻՆ մամլո խոսնակը։

14 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի տարբեր հիվանդանոցներ. տեղեկացրել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Նրա տեղեկություններով՝ տուժածներից 3-ը անչափահաս է. նրանք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Պայթյունի վայրում աշխատում է ԱԻՆ փրկարար ծառայության 14 մարտական հաշվարկ։