Սփյուռքի ուղարկած 150 միլիոնը ի՞նչ արեցիք. Գերմանիայում Զարեհ Սինանյանին ցույց են տվել դռան տեղը

50

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գերմանիայում է։ Հայ համայնքի հետ հանդիպումներից մեկի ժամանակ վիճաբանություն է առաջացել։

-150 միլիոն դոլար է Սփյուռքը Հայաստանին ուղարկել. ի՞նչ եղան այդ գումարները,- ամբիոնի առաջ կանգնած Սինանյանի ելույթն ընդհատելով՝ հարցրել են նրան։

-Լսեք, չեք ուզո՞ւմ լսել։

-Ախր Դուք ի՞նչ պետք է ասեք, Սփյուռքի հավաքած 150 միլիոնն ի՞նչ արեցիք, բերեք էդ փողը ետ տվեք ինձ, ես Նիկոլին չեմ ֆինանսավորում, օք՞, որտե՞ղ են այդ գումարները։

-Դուրս եկեք։

-Դո՛ւք դուրս եկեք։

Դահլիճում կրքերը թեժացել են։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ նրան և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին մեկ շաբաթով Գերմանիա գործուղելու մասին՝ Մյունխեն՝ մայիսի 7-9-ը, Քյոլն՝ մայիսի 9-10-ը, Բեռլին՝ մայիսի 10-12-ը, Համբուրգ՝ մայիսի 12-14-ը։

Նրանք Գերմանիայում են համայնքային կառույցների ներկայացուցիչների, կրթամշակութային և գործարար ոլորտի գործիչների հետ հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով: