Ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինելու, եթե Հայաստանը չճանաչի Արցախը՝ Ադրբեջանի մաս. Ալիև

26

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝, կա մի պայման․ հայերը պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները», — ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թալիշում։

Նա այսօր այցելել է Արցախի օկուպացված Թարթառի շրջան ու այնտեղից հոխորտացել, նոր սպառնալիքներ ուղղել Հայաստանին։

Նրա խոսքերով՝ ադրբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիայի, պատերազմի, հետպատերազմական իրողությունները պետք է գտնեն իրենց արտացոլումը խաղաղ բանակցություններում։

«Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը՝ Ադրբեջանի մաս, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի», — հայտարարել է նա Թալիշ գյուղում։

Նշենք, որ Թալիշը վերաբնակեցվում է ադրբեջանցիներով, Ալիևը հայտարարել է, որ 180 ընտանիք է տեղափոխվելու այնտեղ՝ մշտական բնակության։