Ոչ թե Ձորի Միրոն, այլ Բերձորի գողը

51

«1979-80 թթ-ին Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն» պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն գեղարվեստական ֆիլմ, որի գլխավոր հերոսը պայքարում էր՝ թուրքերից պաշտպանելու իր երկիրը, իր հողը, իր ձորը։ Այդ ֆիլմերով ու պատմվածքներով, «Ռանչպարների կանչով» դաստիարակված սերունդն 90-ականներին զենք վերցրեց և ազատագրեց Արցախը և Միրոյին նորից տարավ իր ձորը, տարավ Բերդաձոր։ Եվ այդ երջանկությունը տևեց այնքան ժամանակ, մինչև փողոցից մեր կյանք ներխուժեց մի խուժան, որը գողացավ մեզնից մեր հաղթանակները, մեր հայրնեիքը, մեր հպարտությունը։ Ես նրան ասել եմ ու միշտ եմ ասելու՝ Հայրնեիքի գող։ Այսօրվա իմ ելույթը կոչվում է ոչ թե Ձորի Միրոն, այլ Բերձորի գողը»,- «Դիմադրություն» շարժման հանրահավաքին իր ելույթում ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Բերձորի գողն առանց զենքի, առանց պայքարի թշնամուն հանձնել մեր հայրենիքի այն հատվածը, որը ազատագրման օրվանից կոչվում է «Կյանքի ճանապարհ»։

Ի՞նչ է գրված կապիտուլյացիոն հայտարարության մեջ՝ կողմերի համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով երկաթուղու կառուցման նոր նախագիծ։

«Որևէ մեկը տվե՞լ է դրան համաձայնություն։ Չկա նման բան։ Իսկ ի՞նչ եք կառուցում. ճանապարհ։ Որտե՞ղ է գրված, որ դա պետք է լինի ճանապարհ։ Լաչինի միջանցքը ճանապարհ չի։ Լաչինի միջանցքով անցնում է Արցախը Հայաստանի հետ կապող գազատարը, բարձրավոլտ էլեկտրագծերը, կապի միջոցները։

Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով. գրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում։

Այլ ճանապարհների դեպքում Ադրբեջանն անվտանգության երաշխիք չի տալիս:

Լաչինի միջանցքը ճանապարհ չէ։ Լաչինի միջանցքը տարածք է,որով անցնում է նաև ճանապարհ, Արցախը Հայաստանի հետ կապող գազատարը, էլեկտրավոլտ գծերը, Արցախը Հայաստանին կապող կապի միջոցները։ Դա միայն ճանապարհ չէ, այլ դա նաև ճանապարհ է։ Հիմա, բանավոր պայմանավորվածություններով սրանք տեղափոխում են մեզ»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Արցախը Հայաստանից կտրելու նոր խարդավանքը գտել են, այդ պատճառով սահամանազատման և սահմանագծման հանձնաժողովի որևէ նիստ չի կայացել։