Շաբաթ և կիրակի մեծ հավաքներ նախատեսված չեն. շուրջօրյա նստացույցը շարունակվում է

9

Քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցը. տեղեկացնում է Արցախի պետնախարարի խորհրդական արտակ Բեգլարյանը, որը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ արդեն 5 օր նստացույց է իրականացնում։

Շաբաթ և կիրակի նախատեսում մեծ հավաքներ չեն նախատեսվում, որպեսզի որոշակի կազմակերպչական ու այլ տեսակի աշխատանքներ իրականացվեն։ Սակայն որոշակի փոքր ակցիաներ կազմակերպվելու են։

«Աջակցելու ենք այլ խմբերի նախաձեռնություններին: Իսկ երկուշաբթի օրվա ծրագրերն առանձին գրառումով կներկայացնեմ:

Դրան զուգահեռ, բնականաբար, շուրջօրյա շարունակվելու է մեր նստացույցը, և բոլոր ցանկացողները կարող են ցանկացած պահի գալ այստեղ, ինչպես այս օրերին:

Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին ու հավաքների մասնակիցներին»,- գերլ է Արտակ Բագլարյանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում:

«Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»,-նշել է Արցախի պետքարտուղարի խորհրդականը։