Միահեծան հայելու թագավորություն կամ իշանության հույսը կանա՞յք են

18

Իշխող քաղաքական ուժի մոտ կադրերի սով է, ինչը գնալով էլ ավելի է ընդգծվում: Բարեփոխումների անվան տակ բարեխեղվում է ամեն բան: Իշխանության հույսը կանայք են. այս փուլում՝  Սեդա Սաֆարյանն ու Աննա Վարդապետյանը:

Սեդա Սաֆարյան՝ Սահմանադրական Դատարանի իշխանական խարիսխը

Հայաստանում քաղաքական, կառավարման, արդարադատության ոլորտներում ճգնաժամերը իշխանությունը ամբողջացրեց Սահմանադրական ճգնաժամով, երբ հունիսի 30-ի կառավարության նիստում Բարձր դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։

Նա ՍԴ-ում դատավոր Արևիկ Պետրոսյանին կփոխարինի, վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին:

Իշխանությունը ՍԴ է գործուղում փաստաբանի  31 տարվա աշխատանքային ստաժով Սեդա Սաֆարյանին, որը ԱԺ վերջին ընտրություններին «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակում զբաղեցնում էր 3-րդ համարը: Փաստաբան Սաֆարյանը 2008թ.-ի մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչն է, մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամը։

«Նախկիների» դեմ ակտիվ պայքարող Սեդա Սաֆարյանի համար պայքարի նոր ֆրոնտ է բացվում: Հենց նա էր, որ 2020թ.-ին՝ ապրիլի 24-ի երեկոյան, իր հարազատների՝ դստեր, փեսայի, նրանց ընտանիքի անդամներին ծեծի մեջ մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շրջապատի մարդկանց,  միջադեպը պայմանավորում իր փաստաբանական գործունեությամբ:

Ով դեմ է «նախկիններին» մեր համախոհն է սկզբունքից ելնելով է, որ Սաֆարյանը ՍԴ կգնա:

Աննա Վարդապետյան՝ դատական համակարգի իշխանական խարիսխը

Գլխավոր դատախազի պաշտոնը վստահված է Նիկոլ Փաշինյանի օգնական, քրեական գործերի խմբագրման «վարպետ», 36-ամյա Աննա Վարդապետյանին: Հունիսի 29-ին իշխող ուժը 70 կողմ ձայնով, սեպտեմբերից ՀՀ գլխավոր դատախազի ծանր բեռը  6 տարով դրեց Վարդապետյանի վտիտ ուսերին:

Այն նույն Վարդապետյանի, որը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ու նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի դատավարական որոշումների նախնական տարբերակները խմբագրելու համար կրկին քննիչին էր ուղարկել, որ  վարչապետի օգնականին էր ուղարկել գործը քննող քննիչը:

Կատարվել էր առերևույթ ապօրինի միջամտություն, առկա էր տեսագրություն: ԱԱԾ-ում նյութեր նախապատրաստվեցին: Քրեական գործի հարուցումը մերժվեց՝ պատճառաբանությամբ, թե Փաշինյանի օգնականը որպես փորձագետ է ծանոթացել քննիչի որոշումներին և խմբագրել դրանք։

Հետո մեկ այլ ձայնագրություն հանրայնացվեց, համաձայն որի՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը ձայնային հաղորդագրություն էր ուղարկել նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործերը քննող քննիչներին՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ ԱԱԾ-ն մերժել էր նաև այս դրվագով քրեական գործի հարուցումը։

Աննա Վարդապետյանը ձեռքը պահել է  վարույթն իրականացնող մարմնի գլխին՝ հեռվից հեռու այսպիսի վերահսկողություն իրականացնելով ընդդիմախոսների դեմ հարուցված քրեական գործերի նկատմամբ: Հիմա Վարդապետյանը ինքն է թիվ մեկ վերահսկողը: Այսպիսին է «ժողովրդավար» Հայաստանի արդարադատության դեմքը, որն այսուհետ կնոջ ձեռքում է: