Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Ալիևը չի ասում, որ Ադրբեջանը կճանաչի 29800 քառակուսի կիլոմետր հայկական տարածք։
Ավելին, երկու օր առաջ Ալիևն ասել էր. «Մենք ինքներս կարող ենք սահմանը գծել»։ Սա սպառնալիք է Հայաստանի համար. Բաքվի այս հայտարարությունները չեն կարող չանհանգստացնել հայկական կողմին. Բրատիսլավայում կայացած քննարկման ժամանակ ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։