Լատվիան վերադառնում է պարտադիր զորակոչին

12

Հունիսի 5-ին Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը հայտարարել է, որ զինված ուժերում համալրման համակարգի բարելավման նպատակով պաշտպանության նախարարությունը կառաջարկի Լատվիայում ներդնել համընդհանուր զինծառայության համակարգ:

Պաշտպանության նախարարը նշել է, որ ներկայիս համակարգն իրեն սպառել է: Նախատեսվում է համընդհանուր զինծառայության համակարգը ներդնել մոտակա 5 տարիների ընթացքում` աստիճանաբար: Իսկ 2023 թ.-ի հունվարի 1-ից կսկսվի առաջին փուլը, որի ընթացքում հնարավոր կլինի կամավոր կերպով մասնակցել զորակոչին:

Նախատեսվում է զորակոչ անցկացնել տարեկան 2 անգամ` հունվարի 1-ին և հուլիսի 1-ին: Զորակոչի ենթակա են 18-27 տարեկան տղամարդիկ: Կանանց ծառայությունը կիրականցվի կամավոր հիմունքներով:

Այսպիսով, Լատվիայի պաշտպանության նախարարության նպատակն է 5 տարվա ընթացքում ազգային զինված ուժերի քանակությունը պատերազմական պայմաններոում հասնցնել 50.000-ի:

Այս ամենը, Լատվիայի պաշտպանության նախարարի բնութագրմամբ, պատճառաբանված է ուկրաինական ճգնաժամով:

Ավելին` սկզբնաղբյուրում: