Լավ հումորներ են արել. անգամ Քիմ Քարդաշյանին են հարցրել…

44

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն հուլիսի 25-ի գործակարգավարական խորհրդակցությունն սկսել է ամեն օր, ժամը 7։00-ին երևանաբնակներին արթնացնող երաժշտական զանգերի մասին իր ֆեյսբուքյան գրառմանն անդրադառնալով։

Նա զարմացել է, որ երևանցիներին ու ոչ երևանցիներին այդքան մտահոգել է կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ ու Պարույր Սևակի գրած բառերով Երևանի հիմնի հնչեցման փաստը։ Առավել զարմացրել է այն, որ 3-4 վայրկյան տևողությամբ երաժշտական զանգերի համակարգն արդեն 25 օր է ներդրվել է։ Զանգերը ժամը մեկ լսվում են քաղաքապետարանի աշտարակից ու Երևանի վարչական 12 շրջաններից, բայց, չգիտես ինչու, դրա մասին ֆեյսբուքյան բուռն քննարկում է ծավալվել քաղաքապետի գրառումից հետո միայն։ Փաստորեն, մինչ այդ, ոչ ոք անգամ ուշադրություն չի դարձրել այդ զանգերին։ Մինչ իր գրառումը, զանգերը ոչ մեկին չեն խանգարել։

Մանրամասները՝ տեսանյութում