Ինչու՞ ընդդիմությունը ժամանակին վայր չդրեց մանդատը. 36 ընդդիմադիրներց ովքե՞ր են երկու «արտոնյալները», որոնց իշխանությունը «կխնայի»

48

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախատեսում է մանդատից զրկել ընդդիմադիր պատգամավորներին: Այդ մասին այսօր  հայտարարություն են տարածել, նշելով՝ հուլիսի 14-ին ԱԺ խորհրդի նիստ կհրավիրեն՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով: Հայտարարությունը սակայն կարճ ժամանակ անց հեռացվել է ԱԺ պաշտոնական էջից:

Հետո շտապեցին պարզաբանել՝ հայտարարության հեռացումը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով: Հարցն օրակարգում է, ժամկետներն են խնդրահարույց:

Ինչու՞ ընդդիմադիրները ԱԺ արտահերթ վերջին ընտրությունից անմիջապես հետո վայր չդրեցին մանդատները՝ ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ: Ինչու՞ համաձայն չլինելով մեծամասնության վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ՝ ԱԺ գնացին: Այս ինչուներին պատասխանել է պետք:

Ժամանակին էր պետք դնել մանդատները, երբ դրա մասին բազմիցս կոչ էր արվում՝ ապահովելով ցուցակներում եղած մարդկանց համաձանությունը. այս համոզմանն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Որքանով հասկանում եմ, գործող իշխանությունն ընդդիմադիրների ցուցակներում արդեն գտել է այն անձանց, որոնք կվերցնեն հեռացված պատգամավորների մանդատների ու «ընդդիմությունը» խորհրդարանում ներկայացված կլինի՝ դառնալով «կառուցողական» ընդդիմություն»,- նշել է նա:

Խորհրդարանում 107 մանդատից 36-ը ընդդիմադիրներին են՝ «Հայաստան» դաշինք 29, «Պատիվ ունեմ» դաշինք 7:

Ըստ շրջանառվող լուրերի՝ ընդդիմադիր 2 ֆրակցիաների բոլոր պատգամավորները՝ Իշխան Զաքարյանից և Թագուհի Թովմասյանից բացի, կզրկվեն մանդատներից:

Իսկ թե ինչու են իշխող երեսփախանները որոշել «բարեհաճ» գտնվել 1995-1999թթ.՝ «Հանրապետություն» խմբակցության, 12.05.2007-06.11.2007թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, իսկ 2021թ. ԱԺ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ԱԺ-ում հայտնված Իշխան Զաքարյանի, նաև 2019-2021թթ.՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, իսկ 2021թ. հունիսի 20-ին «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրված Թագուհի Թովմասյանի նկատմամբ, դժվար չէ կռահել:

Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ պատգամավորը մանդատից զրկվում է, եթե օրացուցային կիսամյակի ընթացքում առնվազն կեսից անհարգելի բացակայել է քվեարկություններին: Այս հիմքով Խորհուրդը կարող է ՍԴ դիմել, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը: