Ես քեզ բերողի ու խաղացնողների հերն եմ անիծել․ Մի արի Հայաստան, Նիկոլ․ քո գալով նոր պատերազմ ու աղետ ես բերելու. Էդուարդ Շարմազանով

273

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Ի սեր Աստծո, մնա Նյու-Յորքում ու մի արի Հայաստան, Նիկոլ։

Նիկոլն ասում է՝ ՄԱԿ-ի իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Եթե այո, կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ցավոք, դրական արձագանք չկա։ Հարցն այն է՝ ինչո՞ւ։

Ասեմ՝ ինչո՞ւ։

Ինչ ուզել՝ ասել է քեզ, իսկ դու՝ չես պատասխանել։

Իր բոլոր պահանջներն ու կապրիզները խելոք իրականացրել ես։

Խոնարհաբար զորքերը հետ ես քաշել Սյունիք։

Առանց ընդդիմանալու Հայաստանի 41 քառ.կմ տարածք զիջել ես։

Խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Լաչինից դուրս ես եկել։

Հայաստանից Արցախ զորակոչը դադարեցրել ես։

Դա դու ես արել, Նիկոլ։

Հիմա ինչո՞ւ ես զարմանում։

Ինչպես ասում են՝ ձեռք ես տվել, պիտի խաղաս մինչեւ վերջ։

Ես քեզ բերողի ու խաղացնողների հերն եմ անիծել։

Հիմա էլ որոշե՞լ եք իբր թե կռվով տակ հողերը։

Դեժավյու է լրիվ…

Ասում ես՝ զենքի խնդիր ունենք, բա որ ունեք՝ ինչպե՞ս ես դիմակայելու։

Մի արի Հայաստան դու, ի՞նչ կլինի։

Քո գալով նոր պատերազմ ու աղետ ես բերելու։

Գնա, ի սեր Աստծո։