«Հանրային ձայն» կուսակցությունը (առաջին համարը` Արտակ Գալստյան) պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության) և «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան) հետ. ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Նա նշել է՝ կողմ է, որ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։