Արդեն երկու տարի է՝ բոլոր հայկական շենքերն են աղավաղված… դրանք չկան. Վարուժան Գեղամյան

17

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքում տոնական լույսերի թեմայով հերթական անգամ հաջող կերպով շեղեցին բոլորիս ուշադրությունը և իրական բողոքը երկու կարևորագույն թեմայից.

— Արցախի կարգավիճակի հարցում կապիտուլյանտի դավաճանական քայլի մասին Լավրովի պաշտոնական հրապարակումից, որը չհերքվեց:

— Արցախի մասին հայկական բանաձևը կապիտուլյանտների կողմից ԱԺ-ում չընդունելուց։

Ու սա արդեն որերորդ անգամ։

Քանի իրենք հաղթում են հանրային օրակարգերի հարցում, մենք պարտվելու ենք։

Իսկ Բերձորում, Հադրութում ու Քարվաճառում արդեն երկու տարի է՝ բոլոր հայկական շենքերն են աղավաղված… դրանք չկան։

#հակաՀայաստան