ԱԺ պատգամավորները պարգևավճար են ստացել

24

ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են: Այս մասին Azg.am-ը տեղեկացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:

«Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի»,- նշված է կարգադրության մեջ:

Պարգևատրման գումարի չափի մասին, սակայն, տեղեկություն հրապարակված չէ։