Հայաստանը պարտավորվել է ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանի կապը Նախիջեւանի հետ՝ կառավարության օգոստոսի 4-ի նիստին ասել է վարչապետ Փաշինյանը:
«Մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապը ապահովել: Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ եկե՛ք, հատե՛ք Հայաստանի սահմանը, գնացե՛ք Նախիջեւան, հենց այսօր»:
Երթուղիների մասով Փաշինյանն առավել քան շռայլ է:
«Ադրբեջանի ամենաարեւմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք. թող գան, հատեն, գնան Նախիջեւան, եւ մենք երաշխավորում ենք այդ երթեւեկության անվտանգությունը,- նշել է Փաշինյանը,- բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջեւան հատվածով չէ. Ղազախ –Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, Սիսիանի հատվածում, Երախսի հատվածում, մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուց մաքսային ծառայության հսկողություն ունենք: Եւ չի եղել դեպք, որ գան, ասեն՝ ուզում ենք հատել, մենք էլ խոչընդոտենք»: