Կինոռեժիսոր, Երվանդ Քոչարի որդի Ռուբեն Քոչարից հաղորդում է ստացված եղել, որ 1987 թ. «Երվանդ Քոչար» թանգարանին ի պահ է հանձնել իրեն պատկանող նկարներ, արձաններ և այլն, սակայն 2023 թ. դեկտեմբերին նշված մշակութային արժեքների վերաբերյալ հետաքրքրվելու ժամանակ տեղեկացել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ Քոչարի ստեղծագործությունների մի մասը տարիների ընթացքում վաճառվել է.տեղեկացրել են ՔԿ-ից:
«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով վստահված գույքը հափշտակելը) հատկանիշներով, որով նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մշակութային արժեքների հնարավոր կորստի, դրանց հնարավոր վաճառքի հանգամանքները։ Քրեաիրավական գնահատականներ կտրվեն՝ ելնելով քննությամբ ձեռք բերվելիք փաստական տվյալների համադրման արդյունքներից»,- տեղեկացրել են ՔԿ-ից։
Ավելի վաղ «Քոչար» մշակութային հիմնադրամը հայտնել էր, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի՝ մոտ կես միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 7 ստեղծագործություն։