«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 2012-02-11

ՍԵՐԳԵՅ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տաղանդաշատ օպերատոր, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Մանկավարժական համալսարանի բազմամյա դասախոս, ԹՄՄիության եւ ՀԺԿ վարչությունների անդամ, պրոֆեսոր Սերգեյ Խորենի Իսրայելյանը այս օրերին կնշեր իր ծննդյան 75-ամյակը: Ցավոք նա անսպասելի հեռացավ կյանքից, ու շատ ծրագրեր մնացին անկատար: Սակայն, եւ նրա գործընկերները, եւ ուսանողները, արվեստի ու մշակույթի մարդիկ, երբեք չեն մոռանում այդ չափազանց բարի, համեստ ու մարդամոտ արվեստագետին: Սերգեյ Իսրայելյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-երեկո է կազմակերպել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը «Մոսկվա» կինոթատրոնումՙ փետրվարի 11-ին ժամը 15-ին: Երեկոյի ընթացքում տեղի կունենա նաեւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված Էդուարդ Համբարձումյանի «Սերգեյ Իսրայելյան վարպետի գործը» գրքի շնորհանդեսը:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


http://www.azg.am/AM/2012021104

© AZG Daily, 2008