AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 09-02-2018



Տեղադրվել է` 2018-02-08 20:37:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1786, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄԻ» ՀԵՂԻՆԱԿԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԹՈԼՈԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ

Հ. Ծ.

Նյույորքցի գրող եւ ֆիլմարտադրիչ Քրիստոֆեր Ադամյանը արժանացել է նորաստեղծ Թոլոլյան մրցանակի, փարիզահայ գրող Նիկողոս Սարաֆյանի «Le Bois de Vincennes» (Վենսենի Անտառը) գրքի թարգմանության համար: Մեծապես տպավորված այդ գործով եւ ցանկանալով մեծարել Սարաֆյանին, Ադամյանը վերջերս լույս է ընծայել իր նորՙ «Բանաստեղծը Վաշինգտոնյան բարձունքներից» (A Poet in Washington Heights) բանաստեղծությունների հատորը, որը մասնագետների գնահատումով նոր խոսք է պոեզիայի աշխարհում: Այն որոշ իմաստով ինքնակենսագրական է: Վաշինգտոյան բարձունքները հայտնի պատմական վայր են: Ավելի քան 200 տարի առաջ Ջորջ Վաշինգտոնն իր զորամիավորումներով ձմեռն անցկացրել է այնտեղ եւ կանգնեցրել բրիտանական զորքերի առաջխաղացումը: Վերնագիրը նաեւ ակնարկություն է «Բանաստեղծը Նյու Յորքում» գրքի, որ իսպանացի բանաստեղծ եւ դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկան (1898-1936) հեղինակել է 1930-ականներին Նյու Յորքում անցկացրած օրերին:

«Քրիստոֆեր Ադամյանը շատ ուժեղ գրիչ ունի: Գերազանց պոեմներ կան այդ ժողովածուում» գրել է դրամատուրգ Ջոնաթան Լիֆը : Իսկ հուշագրությունների հեղինակ Նենսի Աղբաբյանն ավելացրել է. «Ադամյանը տեղանքի մշակութային արտակարգ հարստությունն ու բնաշխարհը կարողացել է ներկայացնել հրաշալիորեն, կարոտախտի հանգավորումներով եւ առասպելական ու հոգեւոր մոտիվներով: Բանաստեղծությունները ուղղակի գրավում են ընթերցողին»:

Գիրքը հրատարակել է «Nauset» հրատարակչատունը:

Նկար 1. Քրիստոֆեր Ադամյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 09-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.