AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 09-02-2018



Տեղադրվել է` 2018-02-08 20:37:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1770, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆՙ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Նաիր ՅԱՆ

Անժելա Սահակյանը 2001 թվականից աշխատում է Փարիզի Հայկական ռադիոյում: Տարիներ շարունակ նա ռադիոունկնդրին է ներկայացնում «Բաց նամակ. ճշմարտության պարտադրանքով», «Արցախապատում», «Հայ մամուլի տեսություն» հաղորդաշարերը: Անժելա Սահակյանը տարբեր բանախոսների օգնությամբ, նաեւ հարցազրույցների տեսքով վերլուծում է Հայոց ցեղասպանության կազմակերպման հանգամանքները, պատմական փաստերը, ռադիոեթերը տրամադրում տարբեր վերլուծաբանների, դիվանագետների, որոնք դատապարտում են թուրքական հայատյաց քաղաքականությունը: Իսկ «Արցախապատում» հաղորդաշարում նա ներկայացնում է արցախյան շարժման նախապատմությունը, հերոսամարտի, ազատագրական պայքարի դրդապատճառներըՙ շեշտելով, որ 100 տարի առաջ թուրքերի որդեգրած հայաջինջ քաղաքականությունը շարունակվում է նաեւ մեր օրերում: Մի խոսքովՙ Անժելա Սահակյանը փորձում է ֆրանսաբնակ հասարակությանը հնարավորինս իրազեկել հայոց անցյալի ու ներկայի պատմական խնդիրներին, քաղաքական անցուդարձին եւ այդ համատեքստում բացահայտել ու վեր հանել ճշմարտությունը:

Շուրջ 10 տարի եթեր հեռարձակված հաղորդաշարերը պատրաստի նյութ են հանդիսացել, որպեսզի Անժելա Սահայկանն իր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիան ի մի բերի եւ զետեղի մեկ գրքում: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ լույս է տեսել նրա հեղինակած «Ճշմարտության պարտադրանքով» ժողովածուն, որի հիմքը հենց ռադիոհաղորդաշարերն են: Ժողովածուն ունի երկու բաժին: Առաջինըՙ «Բաց նամակներՙ ուղղված աշխարհին» բաժինը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը. տարբեր պատմաբաններ, գրողներ, դիվանագետներ վերլուծում են մեր 100-ամյա խնդիրը, տեսակետ, վերաբերմունք հայտնում: Իսկ երկրորդըՙ «Ցեղասպանությունը շարունակվում է» բաժնում ներկայացված է արցախյան ազատագրական պայքարը ՙմինչեւ քառօրյա պատերազմ ու հրադադարի ռեժիմի խախտման ամենօրյա դեպքեր: Մեր մտավորականները դեռ մի քանի տարի առաջ կարծիք են հայտնել, որ ժողավածուն պետք է անպայման թարգմանվի օտար լեզուներով, հատկապեսՙ թուրքերեն եւ տարածվի Թուրքիայում:

Թուրքագետ, «Ազգ»ի երկարամյա աշխատակից Հակոբ Չաքրյանը «Ճշմարտության պարտադրանքով» գիրքը թարգմանել է թուրքերեն. օրեր առաջ Հայաստանի գրողների միությունը կազմակերպեց ժողովածուի շնորհանդեսը: Միաժամանակ ներկայացվեց նաեւ ֆրանսերեն թարգմանությունը, որը կատարել է ֆրանսաբնակ Էլիզաբեթ Վենտուրինի-Մուրադյանը : Նա հայտնի է Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի ստեղծագործությունների ֆրանսերեն թարգմանություններով: Ժողովածուի ֆրանսերերն թարգմանությունը տարածվել է Ֆրանսիայի խորհրդարանում, կառավարությունում, ներկայացվել Ֆրանսիայի նախկին եւ ներկայիս նախագահներին, քաղաքապետերի: Նրանք նամակներով իրենց դրական կարծիքն են հայտնել գրքի հեղինակին ու նշել, որ ժողովածուն պարունակում է նոր ու նշանակալի տեղեկություններ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ արցախյան հարցի վերաբերյալ:

Գրքի թուրքերեն տարբերակը հրատարակվել է 300 օրինակով: Հրանտ Դինքի կինըՙ Ռաքել Դինքը, վերջերս եղել է Փարիզում. Անժելա Սահայկանը գիրքը նրան է ներկայացրել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Հրանտ Դինք» հիմնադրամի աջակցությամբ «Ճշմարտության պարտադրանքով» ժողովածուն ներկայացվի Ստամբուլումՙ թուրքալեզու հասարակությանը: Թարգմանիչ Հակոբ Չաքրյանը, անդրադառնալով գրքի հիմնարար նշանակություններինՙ նկատեց. «Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր կան հրատարակված, բայց նույնը չենք ասի ԼՂՀ-ի ստեղծման պատմության, արցախյան հերոսամարտի մասին: Այս գիրքը լրացնում է այդ բացը: Բացի այդՙ շատ հետաքրքրական հոդվածներ են ներառված, օրինակՙ Սիլվա Կապուտիկյանի «Դեր-Զորը»: Ես այդքան գեղեցիկ, սքանչելի ոճով գրված հոդված դեռ չէի կարդացել: Ծանրակշիռ են Մուշեղ Գալշոյանիՙ նացիոնալիզմի մասին, Նիկողայոս Ադոնցի «Հայկական հարց» հոդվածները: Ադոնցն անդրադառնում է ծպտյալ հայերի թեմային, այն վերլուծելովՙ նշում, որ Դերսիմի զազաները, որոնց նա ղզլբաշներ է անվանում, հենց ծպտված հայեր են: Դերսիմցիներին նա համարում է Պավլիկյանների հետնորդներ, որոնք պայքարում էին իրենց հավատքի եւ ինքության համարՙ մերժելով մահմեդականությունը»:

«Ճշմարտության պարտադրանքով» ժողովածուի հեղինակ Անժելա Սահակյանը հույս ունի, որ թուրքալեզու հասարակությունը գիրքը բարձր գիտակցումով կընդունի ու հերթական հետեւությունները կանի թուրքական քաղաքականության վերաբերյալ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 09-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.