AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 20:32:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2596, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴԻ ԿՏԱՎՆԵՐԸ ԲՐԱՆԴԻՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հ.Ծ.

Հասկանալով հիշելու եւ հիշեցնելու, ինչպես նաեւ ողբերգությունն ու ցավը ստեղծագործական աշխատանքներով ամոքելու կարեւորությունը, 1970 թվին Սիրիայում ծնված նկարիչ Գեւորգ Մուրադը նկարների մի ամբողջ շարք է պատրաստել, որն այժմ Բրանդիս համալսարանի «Միլդրեդ Լի» պատկերասրահում (Ուոլթըմ, Մասաչուսեթս) է ցուցադրվում:

Մուրադն իր կտավները ստեղծելիս համագործակցում է երաժիշտների, երգահանների եւ պարողների հետ: Մասնագետների բնորոշմամբ նրանցում ե՛ւ թատերայնություն, ե՛ւ լիրիկականություն կա, որոնք սեւ գույնի գերակայության պայմաններում առավել ցայտուն են դարձնում կտավում ներկայացված թեման: Կտավները աբստրակտ պատկերների միջոցով անցյալն են փառաբանում եւ ափսոսանք հայտնում կորստի համար: Դիտորդը մի պահ կանգ է առնում կտավների առաջ եւ երաժշտության հնչյունների ներքո փորձում մտովի վերականգնել քանդված մշակութային արժեքները:

Ցուցահանդեսում, որը շարունակվելու է մինչեւ 2018-ի հունվարի 21-ը, ներկայացվել է նաեւ 18-րդ դարի իտալացի փորագրիչ եւ ճարտարապետ Ջիովաննի Բատիստա Պիրանեզիի (1720-1778) փորագրանկարը, որն առնչվում է այժմ քարուքանդ եղած հինավուրց քաղաքիՙ Հալեպի հետ:

«Մշակույթը չի կարող սպասել» խորագրի ներքո հանդիպումներ են նախատեսված, որոնց ընթացքում մասնագետները ճգնաժամերի պարագաներում մշակութային արժեքների պահպանման ելքեր են որոնելու:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.