AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 17:07:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2586, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

95-ԱՄՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Հ. Ծ.

Գլենդեյլի Թուֆենկյան գեղարվեստի կենտրոնի նոր շենքում հոկտեմբերի 22-ից մինչեւ նոյեմբերի 11-ը ցուցադրվում են արվեստագետ Կարո Անդրեասյանի աշխատանքները, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրը»:

Բեղուն կարիերա անցած արվեստագետը այսօր էլ 95 տարեկանում շարունակում է ստեղծագործել եւ ցուցահանդեսում ընդգրկված են նրա նոր աշխատանքները: Հրաշալի ռիթմով արտահայտված երկրաչափական, դրվագային, դեկորատիվ այդ պատկերներն ու գույները հարավարեւմտյան ամերիկյան, մերձավորարեւելյան եւ միջերկրականյան ազդեցությունների յուրօրինակ միաձուլում են պարունակում իրենց մեջ: Փայտի, քարի եւ կտավի մակերեսի վրա արված նրա վիմատպությունները ցնցող տպավորություն են թողնում եւ մատնանշում արվեստագետի բազմազան շնորհքը:

1960-ականներին, երբ վիմագրությունը վախճանման եզրին էր, Անդրեասյանը Ջուն Ուեյնի եւ Քլինթոն Ադամսի համագործակցությամբ հիմնում է «Թամարինդ վիմատպության աշխատանոցը» Լոս Անջելեսում եւ վերակենդանացնում այդ արվեստը: Ապա 1970-ին Նյու Մեքսիկա տեղափոխվելով այնտեղի համալսարանին կից բացում է «Թամարինդ ինստիտուտը»: Նրա գործունեությունը լայնորեն վավերագրված է իր եւ Ադամսի կազմած «The Tamarind Book of Lithography: Art and Techniques» հատորում: Այն որպես համապարփակ ուղեցույց է ծառայում այդ բնագավառի աշխատողների համար:

Անդրեասյանի աշխատանքները ցուցադրվել են ճանաչված բազմաթիվ թանգարաններում եւ պատկերասրահներում, ինչպիսիք են Նորթոն Սայմոնը, ԼԱԿՄԱ-ն, Գուգենհայմը եւ Սմիթսոնյանը:

Վիմագրության ասպարեզում նրա ներդրումը մեծապես գնահատվել է 2011-ի «Նորթոն Սայմոնում» (Լոս Անջելեսում) բացված «Տպագրության զարթոնքը Հարավային Կալիֆոռնիայում» խորագրով ցուցահանդեսի ժամանակ:

«Երախտագիտական զգացումներով ենք մենք այս հետահայաց ցուցահանդեսը բացում մեր նոր կենտրոնում, անհամբեր սպասելով ոգեւորիչ եւ բազմաբնույթ հանդիպումների արվեստագետ հասարակության հետ», նշել են Թուֆենկյան կենտրոնի ներկայացուցիչները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.