AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 116. ԹԱՓԱՆՑԵՆՔ ԲԱՌԻ ԽՈՐՔԸ

Այս անգամ կխոսենք թափանցել բառի մասին: Բառի երկրորդ բաղադրիչը ակնհայտորեն նույնանում է անցնել բառի հետ: Իսկ առաջին բաղադրիչըՙ թափ -ը, այստեղ այնքան էլ հասկանալի չէ: Թափ այժմ նշանակում է «մարմնական ուժ, զորություն», «շարժման արագությունից մարմնին հաղորդվող ուժի սաստկացում», «իներցիա», «ուժերի լարում, եռանդ», «բախման ուժ, զարկերի ուժգնություն»: Ինչպես տեսնում ենք, թափ -ի այս իմաստներից ոչ մեկը հարմար չէ թափանցել, թափանցիկ բառերի դեպքում: Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այդ բառերի մեջ թափ -ը: Բանից պարզվում է, որ թափ հնում նշանակել է նաեւ «տակը, հատակ, խորք»: Ահա թափ -ի այս նշանակությունն էլ հենց կա թափանցել, թափանցիկ բառերի մեջ: Գրաբարում ունեցել ենք թափ անցանել արտահայտությունը, որ նշանակել է «մինչեւ խորքը անցնել, մինչեւ տակն անցկացնել»:

«Եվ որովհետեւ մինչեւ տակն անցնելը մինչեւ մյուս ծայրն անցնելն է, ուստի եւ թափ անցանել նշանակում է նաեւ «մի կողմից մինչեւ մյուս կողմը, մի ծայրից մինչեւ մյուսն անցնել մի բանի միջով» , - գրում է Մ. Աբեղյանը: Հենց այս իմաստներով էլ այժմ գործածվում է թափանցել բառը: Իսկ թափանցիկ նշանակում է «մի բան, որի միջով լույսը թափանցում է, որի միջով կարելի է տեսնել մյուս կողմը»: Իսկ քանի որ հիմա թափ բառը չունի «հատակ, խորք, տակը» նշանակությունները, ապա մենք թափ -ն ընկալում ենք իբրեւ մի նախամասնիկ:

Հետաքրքրական է նաեւ թափել բառը, որը նշանակում է «անոթի, ամանի պարունակությունը դատարկել»: Ամենայն հավանականությամբ նշանակել է «տակը, հատակը, խորքը (այսինքնՙ թափը) ցույց տալ»:

Մի զարմանալի բան եւս. մեր բարբառներից մեկում թափել նշանակում է «լցնել» եւ ոչ թե «դատարկել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.