AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ

Տրամաբանության դասախոսը, անտրամադիր, ճաշ է ուտում գդալով: Նրան է մոտենում տրամագծորեն հակառակ տրամադրությամբ իր ռուս ընկերն ու բարեւում.«Здраствуйте»: «Դրու՞ստ իս ասում», կատակում է դասախոսը:

Այս զրույցում կանդրադառնանք տրամաբանություն, անտրամադիր, տրամագիծ, գդալ, դրուստ, здраствуйте բառերին: Հետաքրքրականն այն է, որ այս բոլոր բառերը ծագում են միեւնույն հնդեվրոպական dru արմատի «փայտ, փայտի պես ամուր» նշանակություններից: Որ գդալ -ը եւ տրամաբանություն -ը կարող են նույն արմատից առաջացած լինել, անհավանական եւ անհավատալի է թվում: Բայց այդպես է: Համոզվելու համար անհրաժեշտ է դիմե լստուգաբանությանը, այսինքնՙ գնալ դեպի հազարամյակների խորքը, դեպի նախապատմական ժամանակներ: Հայերենում dru արմատը տվել է տրամ ձեւը, որից էլ սերվել են տրամաբանություն -ն ու գդալ -ը: Տրամ -ը բնիկ հայերեն բառ է եւ նշանակում է «ամուր, պինդ, հաստատուն, չոր, կարծր (գետին)»: Այս նշանակությունը հասկանալի է դառնում, եթե նկատի ենք ունենում, որ նախալեզվի բառը նշանակել է «փայտ», ընդ որումՙ «պինդ փայտ»: Տրամ բառը գործածվել է որպես նախամասնիկՙ որպես հունարեն դիա նախամասնիկի համարժեք: Օրինակՙ հունարեն դիագրամմա , հայերենՙ տրամագիր , դիամետր - տրամագիծ եւ այլն:

Փոխաբերական առումով տվել է տրամաբանություն , այսինքնՙ «ամուր, հաստատուն բան, խոսք, միտք»: Ունենք մի շատ հետաքրքրական բառՙ տրամակայել , որ նշանակում է «հասկանալ, ըմբռնել, խելամուտ լինել»: Նախալեզվի dru արմատը ուրիշ լեզուներում եւս տվել է բազմաթիվ բառեր. օրինակ ՙսանսկրիտերեն daruna «կարծր, կոշտ, խիստ», զենդերեն drva ՙ «հաստատուն, առողջ», պարսկերեն durust «ուղիղ, շիտակ, ողջ, ամբողջ, առողջ, ստույգ, ճիշտ»: Ահա թե որտեղից է գալիս դրուստ իս ասում «ճիշտ ես ասում» արտահայտությունը: Արմատը ռուսերենում տվել է дерево , дрова, որիցՙ здоровье, здраствуйте եւ այլ բառեր: Այսինքն, երբ ռուսները «ամուր առողջություն» են մաղթում, նկատի ունեն ամուր փայտի պես ամուր առողջություն:

Հայերենից փոխառյալ են թուրքերեն dram ՙ նշանակում է «չոր, ամուր հող, որը շատ դժվար է փորվում», վրացերեն տրամա, տրամալի ՙ նշանակում է «ընդարձակ տափաստան, անմշակ եւ կոշտ գետին»:

Տրամ արմատով շատ լավ բառեր կարելի է ստեղծել հիմա, ասենք, грунтовая дорога - տրամուղի, грунтовые воды - տրամաջրեր, грунтовать - տրամել եւ այլն:

Այժմ դառնանք մեր գդալ -ին: Այս բառը այս տեսքով չենք գտնի հին բառարաններում. պետք է փնտրել դգալ ձեւով, որն էլ առաջացել է նախնական տարգալ ձեւից` նույնպես ծագած dru արմատիցՙ լ մասնիկով: Տարգալ -ի մեջ ր հնչյունը ընկել է, նախաձայն տ -ն նմանվել է հաջորդ գ -ին, եւ բառը դարձել դգալ : Այնուհետեւ դ -ի ու գ -ի տեղերը փոխվել են, եւ ստացվել է գդալ :

Տարգալը (գդալը) այսպես է կոչվել փայտից պատրաստված լինելու պատճառով. մինչեւ հիմա էլ կան այդպիսի գդալներ: Հիշենք նաեւ մեր պղինձները, որ այդպես են կոչվել պղնձից պատրաստված լինելու պատճառով:

Մենք մեկ անգամ եւս համոզվում ենք, որ հայոց լեզուն իրոք շատ, աներեւակայելիորեն հետաքրքրակ ան իրողություններ է պարունակում իր ծալքերում, որ իրոք ժամանակի մեքենա է լեզունՙ հազարամյակների խորքերը տանող անմար ջահ եւ, միաժամանակ, ապագա տանող մշտնջենական լույս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.