AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ

«Բերդ ու պատվար զերդ կուռ ասպար»:

Ավ. Իսահակյան

«Հողմը մեգով երկինքն առնում,

Գալարում է բուքը ձյան,

Մինՙ մանկան պես լաց է լինում,

Մինՙ ոռնում է զերթ գազան»:

Ա. Պուշկին, «Ձմեռվա իրիկունը»:
Թարգմ.ՙ Հովհաննես Թումանյանի

Եվ այսպես. ո՞վ է ճիշտ. Ավ. Իսահակյա՞նը, որ գրել է զերդ , թե՞ Հովհ. Թումանյանը, որ գրել է զերթ :

Բառը շատ հետաքրքրական պատմություն ունի: Նախ ասենք, որ բառը բարդ բառ է, ինչքան էլ դա զարմանալի է. առաջացել է զիարդ բառից: Զիարդ բառի առաջին բաղադրիչ զի -ն նշանակում է «որովհետեւ, որպեսզի, որ, այնքան որ, մինչեւ իսկ, թե ինչու, ինչ, ինչպես, որքան, ինչքան»: Որքան իմաստներ ունի երկտառանի այս բառիկը: Իսկ երկրորդ բաղադրիչըՙ արդ , նշանակում է «ձեւ, կարգավորություն, սարք»:

Ահա այս երկու բազմիմաստ, բազմադեմ եւ բազմաշխատ բառերը միացել են եւ կազմել զիարդ բառը: Այս ամենն ի՞նչ կապ ունի մեր զերդ կամ զերթ բառի հետ:

Պարզվում է, որ զիարդ բառը, հետագայում համառոտվելով, դարձել է զերդ կամ զերթ : Ինչպես, օրինակ, իբր բառը, որը կազմված է ի «ինչ» + բար «բարք, եղանակ» բառերից: Սկզբնապես եղել է իբար , այնուհետեւ, քանի որ շեշտը եղել է առաջին վանկի վրա, հաջորդ վանկի ա ձայնավորը կորել է: Այսինքնՙ շեշտը շատ զորեղ բան է: Ահա ամբողջ պատմությունը: Զերդ -ից ու զերթ -ից հետագայում առաջացել են զեդ եւ զետ բառերը «իբրեւ, որպես, նման» նշանակություններով:

Այսպիսի բաներ եւ այսպիսի բառեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.