AZG Daily #20, 26-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ

Հասկանալի է, որ գունատ, անհատ, էտոց, հատել, զատել բառերը պատահականորեն չէ, որ գործածել ենք վերնագրում: Ինչքան էլ որ զարմանալի է, այդ բոլոր բառերի արմատը նույնն էՙ հատ : Իսկ ի՞նչ է նշանակում հատ բառն այսօր. «կորիզ, կուտ», «որեւէ բանի (հաշվվող առարկայի) մեկ միավոր»:

Գրաբարում նշանակել է «կտրելը, կտոր, հատված, սերմ, հունդ, վերջ, ծայր»: Հատ բառից ունենք հատանել ՙ «կտրել, կրճատել, վերջացնել, պակասեցնել, ճեղքել, որոշել, սահմանել» եւ այլն: Հետաքրքիր է, որ ունենք նաեւ հատանալ բառը, որ նշանակել է «մանր հատերի վերածվել, փշրվել»: Երկու բառՙ հատանել եւ հատանալ . մեկըՙ -ել խոնարհման, մյուսըՙ -ալ խոնարհման: Հայերենում քիչ քանակությամբ կան այնպիսի բառեր, որոնք ունեն նույն արմատը եւ -ել կամ -ալ վերջավորություններով տալիս են իմաստով իրարից բոլորովին տարբեր բառեր. օրինակՙ կայանալ - կայանել, ծխալ - ծխել , ծորալ - ծորել, թվալ - թվել եւ այլն:

Հատ արմատից են հատուցել, հատված, հատիկ, հատոր, անհատ, դեղահատ, երկաթահատ եւ այլն: Հատ բառից հ հնչյունի կրճատմամբ առաջացել է ատ մասնիկը, որից ունենք մի շարք բառեր. օրինակՙ ձեռնատ, պոչատ «ձեռքը, պոչը հատված», գունատ, կտավատ «կտավի հատ, սերմ», խրամատ, գլխատել եւ այլն:

Զ նախդիրով կազմվել են զատ «առանձին, մեկուսի, հեռու», զատել «առանձնացնել, ջոկել» բառերը:

Արմատի երկրորդ ձեւն է յատ , որիցՙ յատոց, յատուկ : Յատուկ (հատուկ) բառը բոլորիս ծանոթ է, նշանակում է «զատված, բաժանված, առանձնական, սեփական»: Իսկ ի՞նչ է յատոց -ը: Յատոցն էլ այգիները հատելու (էտելու) կեռ դանակն է, որն այժմ դարձել է էտոց: Այգին էտել նշանակում է էտոցով (յատոցով) էտել (յատել) այգու ծառերի ավելորդ ճյուղերը:

Բարբառներում ունենք խատնել բառը, որ նշանակում է «սպառվել, սատկել»: Սա նույնպես հատ արմատից է:

Ինչքան զարմանալի փոփոխություններ է կրել բառը, անճանաչելի դարձել, նորանոր իմաստներ ձեռք բերել:

Վերջում նշենք, որ Հր. Աճառյանը չի ստուգաբանում բառը: Գ. Ջահուկյանը բառը համարում է խեթերեն hattai «հատել, կտրել, ծակել, պատռել» արմատից ծագած: Իսկ Էդ. Աղայանը բառը համարում է հնդեվրոպական նախալեզվի peu «հարվածել, հարվածելով կտրել» արմատից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.