AZG Daily #11, 24-03-2017

Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 71. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՂԱՆԸ

Իրոք, շատ զարմանալի է բառերի աշխարհը: Մենք ամեն օր հարյուրավոր, եթե չասենքՙ հազարավոր, բառեր ենք գործածում, օգտվում նրանցից ու շատ հաճախ չենք էլ ճանաչում նրանց, չգիտենք նրանց ծագումը, չենք հետաքրքրվումՙ «ով ում բարեկամն է»: Եվ դա բնական է: Ի՞նչ կարիք կա հիշելու, թե այսօրվա մեր լեզվումամուր նստած այս կամ այն բառը որտեղից է եկել, ինչպես է ստուգաբանվում:

Բայց սա առաջին, սովորական հայացքի դեպքում: Երբ որոշ չափով խորանում ենք բառերի ստուգաբանությանմեջ, պարզում նրանց ծագումն ու հարազատությունը այլ բառերին, դրանք դառնում են ավելի հետաքրքիր, ավելի իմաստալի ու, որքան էլ զարմանալի է, ավելի սիրելի: Նրանք դառնում են ժամանակի յուրօրինակ մեքենաներ, որոնք մեզ դարերով ու հազարամյակներով հետ են տանում, հասցնում նախապատմական ժամանակներ, ցույց տալիս այն ժամանակվա մարդկանց փոխհարաբերությունները, ազգերի շփումներն ու առնչությունները:

Դժվար թե լեզվաբանական հատուկ պատրաստվածություն չունեցող մարդկանցից որեւէ մեկը գլխի ընկնի, որ բոցաշունչ հեղափոխականը եւ հողագործական եղան գործիքը նշող բառերը նույն յեղ արմատից են առաջացել:

Այս անգամ կխոսենք հայերենի յեղ արմատի եւ նրանից առաջացած բառերի մասին:

Յեղ արմատը նշանակել է «փոխել, մի վիճակից մեկ այլ վիճակի բերել»: Սրանից են կազմված յեղուլ ՙ «փոխել, դարձնել, վերածել», յեղել ՙ «ծռել, թեքել, շեղվել», յեղափոխել, յեղաշրջել, յեղափոխություն բառերը:

Անցյալ դարի 60-ական թվականներին Պարույր Սեւակը, որպես հիմնավորում բերելով յեղ արմատի «մի վիճակից մեկ այլ վիճակի բերել» իմաստը, պաշտպանում էր հեղափոխություն բառը, որն արգելված էր գործածության համար: Նա պնդում էր, որ ռեւոլյուցիա բառը չունի այդ նուրբ իմաստը: Փառք Աստծու, հիմա որեւէ մեկի մտքով չի անցնում հեղափոխություն հիանալի բառի փոխարեն գործածել ռեւոլյուցիա օտար եւ դժվարահունչ բառը:

Նույն արմատից է նաեւ եղանակ բառը, որ նշանակել էՙ «1. կերպ, ձեւ, տարազ: 2. Տարվա չորս բաժանումները: 3. Նվագ: 4. Գրքի առանձին բաժինները»:

Արմատի կրկնությամբ ունենք յեղյեղել ՙ «փոփոխել», յեղյեղուկ «փոփոխական» բառերը: Յեղ արմատն առնվում է նաեւ հողագործական իմաստով եւ նշանակում է «հողը արորով դարձնել արեւի դեմ, որպեսզի լավ այրվի եւ զորանա»: Այս արմատի երկրորդական ձեւն է եղ, որ նշանակում է «եղած, գոյացած բան»: Սրանից է այսօրվա եղելություն բառը: Եղան բառը կազմված է ան մասնիկովՙ եղ կամ յեղ ՙ «դարձնել, շրջել, փոխել» արմատից: Եղանը այն գործիքն է, որով շրջում են կալը, խոտը, այսինքնՙ նույն «շրջել» իմաստն է այստեղ:

Երեւի թե առաջին հեղափոխականը եղանը ձեռքին փորձել է շրջել աշխարհը:

Այսինքնՙ թող ո՛չ հեղափոխականը շատ հպարտանա, ո՛չ էլ եղանը ձեռքին շինականը տրտմի. բառի առաջ նրանք հավասար են, ինչպես եւ Աստծու առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.