AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ

Կտավ նշանակում է «1. վուշի բույսը, 2. նույն բույսից գործած կտոր, քաթան, 3. քաթանից հագուստ, 4. գեղարվեստական նկար, 5. գեղարվեստական ստեղծագործություն» եւ այլն: Հայերենում լայն գործածություն ունեցող այս բառը, կարելի է ասել, մի բազմազավակ բառամայր է:

Ի՞նչն է այսպիսի եզրահանգման հիմքը:

Բանն այն է, որ կտավ բույսի հայրենիքը Հայաստանն է, որտեղից այն տարածվել է Եվրոպա եւ Արեւելք: Կտավ բառը մեկնաբանվում է կուտ բառովՙ նրա պարունակած բազմաթիվ կուտերի (կտավատի) պատճառով, որոնցից, ի դեպ, պատրաստում են կտավաձեթը:

Ամենավաղ ժամանակներում հայերենից բառը փոխառել են աքքադացիները, շումերները, ասորիները: Այնուհետեւ այն տարածվել է բոլոր սեմական լեզուների մեջ եւ ամբողջ Եվրոպայում: Հրեաները մեզնից փոխառած բառը տվել են հույներին, արաբներըՙ պարսիկներին, իտալացիներին: Ֆրանսիացիներն ու անգլիացիները հիմա հիանալի վերնաշապիկներ են կարումՙ վրաները գրելովՙ coton կամ cotton : Դա մեր կտավ -ն է, որը ձեռք է բերել նաեւ բամբակ նշանակությունը այդ լեզուներում:

Հայերեն այս բառը եւս հպարտությամբ է լցնում մեր հոգիները, իր մեջ ծվարած պահում դարերի շունչը, հայ ցեղի երբեմնի հզորությունն ու գալիքի հույսը:

Փառք Աստծու, այսօր եւս մեզանում ստեղծված են հասկացություններ, եւ դրանց համապատասխան բառերը տարածվում են աշխարհով մեկ: Օրինակՙ «Նարինե», արմենիկում, նաիրիտ եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.