AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ

Խոյը խորհրդանշական մեծ նշանակություն է ունեցել մեզ համար, ինչը նկատելի է թե՛ բանահյուսության մեջ, թե՛ հավատալիքների: Խոյը անմալ, այսինքնՙ չամորձատած, արու ոչխարն է: Խոյի եղջյուրների կլորավուն ձեւն է ծնել խոյակ ՙ «սյունագլուխ» բառը: Խոյերը էգերին տիրանալու համար կռվում են իրար հետՙ ճակատ ճակատի խփելովՙ խոյահարելով , միմյանց: Այստեղից էլ, փոխաբերաբար, առաջացել է պատերազմական մի մեքենայի խոյ անվանումը: Խոյանալ նշանակում է «հարձակվել, խոյի պես վրա վազել»:

Հր. Աճառյանը չի ստուգաբանում բառը, բայց բերում է շատ ուշագրավ ստուգաբանություններ: Օտարազգի լեզվաբաններից մի քանիսը պնդում են, թե Թալմուդի մեջ մտած եբրայերեն խոյ օտար բառը հայերենից է փոխառված: Մեկ ուրիշ նշանավոր լեզվաբան պնդում է, թե հնդեվրոպական նախալեզվում բառն ունեցել է ghotia ձեւը, որիցՙ հայերեն խոյ : Խոյ բառը անցել է թուրքական լեզուներին: Նախալեզվի արմատը տվել է խոչ , որից էլ փոխառյալ ե նօսմաներենՙ ղոչ , մոնղոլերենՙ խուչա : Հայերեն խոչ բառը ստանալով ն հոդըՙ դառնում է խոչն , որից էլ խաշն , այսինքնՙ ոչխար: Նույն խոչ -ից է խոչխար բառը, որից էլՙ հոչխար եւ ոչխար , թեեւ Հր. Աճառյանը պնդում է, որ ոչխար -ը կովկասյան փոխառություն է:

Այսպիսով, հայերեն էշ բառի նման խոյ բառն էլ է անցել բազմաթիվ հնդեվրոպական եւ ոչ հնդեվրոպական լեզուների, այնտեղ ծնել բազմաթիվ նոր բառեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.