AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ

Դունչն ու հատկապես դնչիկը նույնպես շատ են գովերգվել բանաստեղծների ստեղծագործություններում, որքա՜ն գեղեցիկ դնչիկներ են նկարել նկարիչները:

Կխոսենք հայերեն դունչ, ունչ, ընչացք եւ բեղ բառերի մասին:

Այժմ տեսնենք, թե ինչ է նշանակում դունչ բառը:

Ըստ «Արմատականի»ՙ «երեսի ցածր մասն էՙ քիթը, բերանը եւ ծնոտը միասին», ինչպես նաեւ կզակ բառի հոմանիշն է:

Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»ՙ դունչը «անասունների կզակն է, կնճիթը, քիթ-բերանը: Ինչպես նաեւ, անարգական առումով, մարդու քիթ ու բերանը»:

Ի՞նչ ծագում ունի այս բառը, արդյո՞ք հայերեն բառ է եւ կապ ունի՞, արդյոք, ունչ, ընչացք բառերի հետ:

Իսկ ի՞նչ է նշանակում ունչ բառը: «Հայկազյան» բառարանը ունչի համար տալիս է «շնչառության եւ հոտառության զգայարան, ռունգեր, քիթ եւ քթի ստորին մասը, որտեղ մազեր են աճում տղամարդկանց մոտ»: «Արմատական» եւ «Արդի հայերենի բացատրական» բառարանները որպես իմաստներից մեկը նշում են նաեւ «բեղեր» իմաստը:

Դունչ բառը Հր.Աճառյանը համարում է գավառական բառ: Այնուհետեւ գրում է, որ գավառական բարբառներում բառասկզբում գտնվող ը -ն ջնջվում է: Օրինակՙ անկողին - ընկողին - կողինք, ընկույզ - կույզ - կուզ, ընդ ո՞ր - դոր, ինձի - ընձի - ձի , նույնիսկՙ ընկեր - գեր եւ այլն:

Այս օրենքի համեմատ կարող ենք, ուրեմն, դունչ բառի ծագումն էլ ընդունել ընդ ունչ ՙ «քթի տակի մասը»: Իսկ եթե ընդունենք «հետը» իմաստով, կլինիՙ «քիթն էլ հետը»:

Այսօր կարող ենք ասել, որ ունչ հայերեն բառի դիմաց մենք ունենք բեղ օտար բառը: Ունչ -ից ծնվել է ընչացք -ը, որն ավելի երկար է եւ, ցավոք, քիչ գործածական: Երբեմն ընչացք բառի փոխարեն սխալմամբ ասում եւ գրում են ընչանցք , կարծելով, թե խոսքը քթանցքերի մասին է: Ցավոք, այդպես էլ է պատահում: Սակայն, ամենայն հավանականությամբ, այժմ ունչ -ն էլ, ընչացք -ն էլ վերջնականապես դուրս կմղվեն բեղ -ի կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.