AZG Daily #11, 24-03-2017

Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է

Ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ, կամ ի՞նչ նոր բան կա ասվածի մեջ: Տարօրինակն այն է, որ գործածված մարդ, մահ, մեռնել բառերը նույն արմատից են, իսկ նորն այն է, որ այդ ամենը շա՜տ հին է:

Մարդ բառն առաջացել է հնդեվրոպական նախալեզվի mrto «մեռնել» ձեւից, որն էլ իր հերթին առաջացել է mer արմատից: Նույն արմատից են նաեւ զանազան լեզուներում պահպանված նույնիմաստ բառերը. հին հնդկերենՙ մարտա, պահլավերենՙ մարտ , պարսկերենՙ մարդ , հունարենՙ մորտոս , լատիներենՙ մորտիս : Բոլոր լեզուներում մարդ նշանակում է մահկանացու : Զարմանալի է, որ մարդն ինքն իրեն անվանել է մեռնող: Թվում էՙ այդպես կարող էր նրան անվանել մեկը, որը մեռնող չէ, ասենքՙ Աստված: Ապշեցուցիչ է, որ մարդն ինքն իրեն վերեւից է նայել ու բնորոշել որպես մեռնող: Մեռնել հասկացությունը եւս գալիս է հնդեվրոպական նախալեզվի mer արմատից, եւ նշված լեզուներում նույնպես արտահայտվում է գրեթե նույն բառերով. գերմաներենՙ մորթ , լատիներենՙ մորիոր , պարսկերենՙ միրադ , ռուսերենՙ умереть եւ այլն:

Մահ բառը նույնպես mer «մեռնել» արմատից է: Բառի հնագույն ձեւն է մահր :

Կարծիքներ կան, որ մահիճ բառը կամ մահ բառից է եւ նշանակում է «մահ իջնել», կամՙ մահ եւ նինջ բառերից:

Ինչ էլ լինի, հիշենք մեծ Թումանյանին.

«Մահը մերն է, մենքՙ մահինը,

Մարդու գործն է միշտ անմահ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.