AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3491, Տպվել է` 611, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ ՍԱՐԳՍՅԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ. «ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ»

Հ. ԱՖՅԱՆ

Իսկ Սերժ Սարգսյանը, երբ դեռ նախագահ էր, մի՞թե իր փոքր եղբայր Ալեքսանդրի տուն չի գնացել, որն, ինչպես գիտենք, գտնվում է Երեւանի Թումանյան փողոցում, ունի երեք հարկ, տան միջով անցնող` Նարեկ Սարգսյան անունով վերելակ, ուշագրավ պարունակությամբ նկուղ... Լավ, մի՞թե գոնե Ամանորին Սերժ եւ Ռիտա Սարգսյաննները չեն գնացել Ալեքսանդր Ազատովիչի տուն: Եթե գնացել են, ապա ինչպե՞ս Սերժ Սարգսյանը չի նկատել, որ իր եղբոր տանը շատ տարօրինակ, իսկ ավելի ճիշտՙ անօրինական բաներ կան, զենքից ու տրցակներով փողերից մինչեւ թանկարժեք կտավներ: Գուցե լինելով Սերժ Սարգսյանի փոքր եղբայրը Ալեքսանդր Սարգսյանը թաքցրե՞լ է այդ ամենը մեծ եղբորից, կամ հնարավոր է, «Մեծ եղբայրը» տեսել է այս ամենն ու ոչ թե պատժել է եղբորն, այլ ներս է գցել, մազերը սպիտակեցրել, մանավանդ, երբ իմացել է, որ եղբոր որդիները 11 տարի առաջ, ինչպես տուժողն է պնդում, «թմրամիջոցների ազդեցության տակ» կրակել են մարդու ուղղությամբ` սպանելու նպատակով: Սերժ Սարգսյանը այդ ժամանակ էլ ոչինչ չի ասել, նկատի ունեմ եղբոր որդիներին, կամ գուցե ասել է, կանչել է Բաղրամյան 26 կամ իր առանձնատուն ու ասելՙ սրանից հետո էլի մարդու վրա կրակել եք, դատախազին չեմ զանգելու, որ գործը կարճեն, հիմա վերջին անգամ եմ զանգում: Ու զանգել է, դատախազն էլ, բնականաբար, գործը կարճել է, տուժողն էլ, անշուշտ, ցուցմունքը փոխել է, էլ չի պնդել, որ իր վրա հենց Հայկ Ալեքսանդրի Սարգսյանն է կրակել, Հայկ Ալեքսանդրովիչին էլ չեն անհանգստացրել: Հիմա, 11 տարի անց, տուժողը հանկարծ իմացել է, որ Սերժ Սարգսյանն էլ իշխանություն չունի, եւ ուրեմն Սարգսյանները ոչ թե հարգարժան քաղաքացիներ են, այլ ապօրինի հարստացածներ, ու դուխով գնացել է համապատասխան տեղը` փոխել է տարիներ առաջ տված ցուցմունքը եւ հայտարարել, որ ինքը իրականում էսօրվա պես հիշում է, որ իր վրա կրակել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, ընդ որում` նա եղել է «թմրամիջոցների ազդեցության տակ»:

Բայց Սերժ Սարգսյանի միակ դարդը փոքր եղբոր ընտանիքը չի եղել: «Մեծ եղբայրն» ավելի փոքր եղբայր էլ ունի` Լեւոն Սարգսյանը: Եթե Ալեքսանդր Սարգսյանով ու նրա որդիներով հետաքրքրվում է ԱԱԾ-ն, ապա Լեւոն Սարգսյանը, նրա որդի` Նարեկը ու դուստր Անին հետաքրքրել են ՀՔԾ-ին: Դե «Մեծ եղբոր» հեղինակության, անվան, ազդեցության տակ հարստացել են, ու հիմա պետք է պատասխան տան, թե ինչպե՞ս: Եթե կարողացան, ազատ են, չկարողացա՞ն, ուրեմն էլ հարուստ չեն լինի, ինչը նրանց համար ազատազրկումից էլ ծանր բան է: Եւ նախագահության տասը տարիների ընթացքում «Մեծ եղբայրը» ուշադիր հետեւել է, թե ինչպես են ապօրինի հարստանում կրտսեր եղբայր` Լեւոնն ու նրա ընտանիքը, հետեւել է ու ոչինչ չի ասել, կրկին ներս է գցել, մազերը սպիտակեցրել...

Մեծ եղբայրը» ոչինչ չասաց նաեւ այս օրերին, երբ տիկին Ռիտա Սարգսյանը լրագրողին անվանեց «անդաստիարակ» պարզապես այն պատճառով, որ լրագրողը հետաքրքրվել էր, թե հաշվի առնելով, որ իրավապահ մարմինները խուզարկություններ են անում Սարգսյան եղբայրների տներում, չի անհանգստանո՞ւմ արդյոք տիկին Ռիտան, որ իրենց տուն էլ կգան:

Տիկին Ռիտան էլ լրագրողին անվանել է «անդաստիարակ» ու ասել է, որ լավ է անում, որ վիրավորում է, քանի որ ինքը գիտի իր քաղաքացիական իրավունքը եւ ուզում է լռել այս թեմայի շուրջ:

Ի դեպ, լռության մասին. ինչպես ցույց են տալիս իրադարձությունները Սարգսյան ընտանիքից իրեն ամենաարժանապատիվը պահել ու պահում է «Մեծ եղբայր»` Սերժ Սարգսյանը: Նա ոչինչ չի ասել, երբ մի եղբոր ընտանիքը ապօրինի հարստացել է, մյուս եղբոր ընտանիքն էլ «թմրամիջոցների ազդեցության տակ» մարդու վրա է կրակել, նա ոչինչ չի ասել, երբ իր կինը խանդի տեսարաններ է սարքում` Առաջին տիկին կոչման հետ կապված, ու փոխանակ պարզապես լռելու ու ոչինչ չպատասխանելու, «անդաստիարակ» է անվանում իրեն թեկուզ անդաստիարակ հարց տված լրագրողին: Սերժ Սարգսյանը նախագահության տասը տարիներին հրաշալի հասկացել է, տեսել է, զգացել է, որ Սարգսյանների ընտանիքում ամենամեծ խնդիրը գաղջ մթնոլորտն է ու ամենացավալին այն է, որ այդ մթնոլորտը ոչ թե ցրվում է իր իշխանության տարիների ընթացքում, այլ ավելի ու ավելի է ամրապնդվում, որ ընտանիքի նոր սերունդը այդ մթնոլորտը ոչ թե փոխում է, այլ հակառակը` խորացնում:

«Մեծ եղբայրը» չի զգացել միայն մի բան, որ լռությունն արժանապատվություն է միայն այն ժամանակ, երբ այլեւս նախագահ չես, իսկ երբ նախագահ եսՙ իրավունք չունես լռելու, երբ գողանում են այն պետությունից, որը ղեկավարում ես, երբ կրակում ու սպանում են այն երկրում, որի ղեկավարն ես, նույնիսկ եթե գողերն ու կրակողները եղբայրներդ են կամ նրանց որդիները, առավել եւս այդ ժամանակ:

Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, նա հրաժարական տվեց, քանի որ ինքը սխալվել էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.