AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2200, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«VIVASTART» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ 8-ՐԴ ԽՈՒՄԲԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐՈՎ

«VivaStart» կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` սկսած 2015 թվականից: Այն նպատակ ունի տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում:

«VivaStart»-ի 8-րդ խմբի 34 շրջանավարտներն այսօր ստացան իրենց հավաստագրերըՙ ծրագրի շրջանակում նախատեսված, փետրվար-ապրիլ ամիսներին պրակտիկան հաջողությամբ ավարտելու համար: Այդ ժամանակահատվածում ուսանողները հնարավորություն ստացան ձեռք բերել տեսական խորը գիտելիքներ վաճառքի եւ բաժանորդների սպասարկման ոլորտում եւ այդ գիտելիքները վերածել պրակտիկ հմտությունների Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում գործող ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններումՙ բաժանորդների հետ աշխատանքի միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ, մինչեւ հավաստագրերի հանձնումը, «VivaStart»-ի շրջանավարտները մասնակցեցին մրցույթի, որն էլ առիթ հանդիսացավ նրանց համար եւս մեկ անգամ ի ցույց դնելու ծրագրի շնորհիվ ստացած մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները:

Ուսանողները բաժանվեցին 4 թիմի, որոնցից յուրաքանչյուրը, կիրառելով SWOT-վերլուծության անցկացման մեթոդիկան, վերլուծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ծառայությունները: Թիմերի կողմից իրականացված վերլուծության 4 հիմնական ուղղություններն էինՙ

1. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային եւ ինտերնետային ծառայությունները

2. «My VivaCell-MTS» բջջային հավելվածը

3. Բաժանորդների սպասարկումը

4. Բջջային հեռախոսների եւ սարքավորումների վաճառքը

Յուրաքանչյուր թիմ 7 րոպեի ընթացքում ներկայացրեց կատարած վերլուծությունների արդյունքները: Վերլուծության արդյունքները լավագույնս ներկայացրած մասնակիցըՙ Լիլիթ Ղազարյանը, ինչպես նաեւ թիմերի 4 ամենաակտիվ մասնակիցներըՙ Արտաշես Ագարյանը, Սիրանուշ Կարապետյանը, Ռիմմա Գրիգորյանը եւ Հասմիկ Հարությունյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվեցին շարժական լիցքավորիչներով: Բոլոր շրջանավարտներըՙ հնարավորություն ստացան մեկ ամիս անվճար օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վերջերս թողարկված «X» սակագնային պլանից:

Մրցույթը հնարավորություն տվեց շրջանավարտներին եւս մեկ անգամ ամրապնդելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, որին հաջորդեց հավաստագրերի հանձնումը ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից:

«Արդեն 3-րդ տարին շարունակ մենք իրականացնում ենք «VivaStart» կրթական ծրագիրը, որի հիմքում ընկած մասնագիտական գիտելիքների եւ գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին հսկայական մասնագիտական ներուժ ու փորձ է տալիսՙ նրանց հետագա մասնագիտական զարգացման համար: Այսօր եւս մեկ անգամ ականատես եղանք այն փաստին, որ «VivaStart»-ի շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ոչ միայն ոլորտին առնչվող գիտելիքներ, այլեւ ձեւավորում են քննադատական մտածողություն եւ վերլուծական միտք: Ուստի զարմանալի չէ, որ ծրագրի շրջանավարտները մեծ պահանջարկ են վայելում թե՛ հեռահաղորդակցության ոլորտում, եւ թե՛ առհասարակՙ աշխատաշուկայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 218 ուսանող: «VivaStart»-ի շրջանավարտներից մոտ 100-ը, մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր աշխատավայրերում, այդ թվումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակիցների մոտ: Նրանցից 20-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.