AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2775, Տպվել է` 347, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՏՆԱՄԱՆՆԵՐ... ԼԵՅԴԻ ԳԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Հ.Ծ.

Լոս Անջելեսում հրատարակվող «Business Insider» պարբերականը, «Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ, կարճամետրաժ տեսահոլովակ է պատրաստել հանրահռչակ դերասան-դերասանուհիներին սպասարկող, կոշիկի կամ ավելի ճիշտ ոտնամանների եզակի նմուշներ պատրաստող հայազգի Գարի Գազանճյանի մասին: «Andre N1» մակնիշի, խելացնոր շքեղությամբ բրենդային այդ ոտնամանները մեծ պահանջարկ ունեն Լեյդի Գագայի, Քիսի, Օփրա Ուինֆրեյի, Բրիթնի Սպիերզի, եւ ինչու չէ նաեւ Ջոնի Դեփի նման գերաստղերի կողմից: Դրանք ըստ հաճախորդների ճաշակի եւ քմահաճույքի, անհատական պատվերներով են պատրաստվում եւ «իսկը նրանց վրայով են լինում»:

«Սովորական խանութներում վաճառվող կոշիկները շատերին կարող են սազել, բայց մեր բրենդային ոտնամանները անհատական բնույթ ունեն եւ նմանը կարելի չէ գտնել: Դրանք սովորաբար ամենաթանկ կաշվից եւ փայլուն գունավոր մետաղամասերից են պատրաստվում եւ կարող են արժենալ 6-8 հազար դոլար», նշում են դիզայներները, որոնք 3D սքաներ են օգտագործում ոտքերի ճիշտ կաղապարը պատրաստելու համար:

Նյութը հիշեցնում է Պարոնյանի Սեդրակ աղային, որի «կօշիկները քիչ մը լայնկեկ շինէիք նէ, չէ՞ր ըլլար» բողոքին, կոշկակարը պատասխանում է. «Չ՛ըլլար, Սեդրակ աղաս, չ՛ըլլար, ամէն խանութ նամուս ունի: Մենք մեր խանութին պատիւը չենք կրնար կոտրել անանկ մեծ, լայն ու տձեւ կօշիկներ կարելով: Ամէն մարդ իր գործը գիտէ»: Չգիտեմ լոսանջելեսաբնակ Գազանճյանը ծանոթ է «Քաղաքավարության վնասների» այս հերոսի պատմությանը, թե ոչ, բայց վստահ եմ, որ նա «իր գործը լաւ գիտէ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.