AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 3505, Տպվել է` 607, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ 2800-ԱՄՅԱԿԻՆ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

«Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Երեւանի 2800 ամյակին: Միջոցառման նպատակն էր կարեւորել հազարամյակների պատմություն ունեցող մայրաքաղաքի անցյալի ու ներկայի, ճարտարապետության, մշակույթի, էներգետիկայի եւ քաղաքի մասին պատմող նոր գրքերի հրատարակումը եւ գիտատեխնիկական գրադարանի հիմնապաշարների համալրումը:

Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Վարդանյանը եւ գրադարանի ղեկավար Լեւոն Ղարիբյանը : Նա համառոտ ներկայացրեց գիտատեխնիկական գրադարանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ պատասխանեց հարցերին:

Ելույթ ունեցավ Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը : Նա եւ իր աշխատակիցները ներկայացրեցին «Երեւանի տարեգրությունը»: «Երեւանի նշանավոր ընտանիքները հայ երգարվեստում» գրքերը, ինչպես նաեւ գիտական հոդվածների չորս ժողովածու: Ա.Սարգսյանը հանգամանալի ձեւով ներկայացրեց կատարված աշխատանքները եւ այն ծրագրերը, որոնք նախատեսվում են իրականացնել առաջիկա ժամանակահատվածումՙ նվիրված Երեւան քաղաքին:

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արվեստաբան Անի Հայկազուն Գրիգորյանը հանդես եկավ Ա.Թամանյանի 140-ամյակին նվիրված զեկուցումով: Նա ներկայացրեց նաեւ իր հեղինակած «Երեւանի մեմորիալ հուշարձանները» եւ «Հուշագրելու արվեստը Երեւանում» գրքերը:

Էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Պապիկյանի զեկուցումը նվիրված էր Երեւանի էներգետիկայի պատմական անցյալին եւ զարգացման հեռանկարներին: Նշվեց էներգետիկայի անցած դժվարին ուղին եւ տրվեց զարգացման հնարավոր տարբերակներՙ շենքերի եւ շինությունների հնարավոր ջեռուցում, էներգախնայողություն եւ այլ հարցեր:

ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Վարդանյանի կողմից հանդիսավոր պայմաններում վերը նշված մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր:

Միջոցառմանը զուգահեռ գործում էր նաեւ գիտատեխնիկական գրադարանում առկա Երեւանին վերաբերող գրականության ցուցահանդես: Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու տրամադրվող ժամանակակից գրադարանային-տեղեկատվական ծառայություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.