AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 3641, Տպվել է` 650, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ

Եվրոպան ավելի բարեհաբույր է դառնում Հայաստանի հանդեպ` հավանաբար դրա մեջ իր դերն ունի նոր կառավարության սկսած պայքարը կոռուպցիայի դեմ: Համենայն դեպս Հայաստանում Եվրոմիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հենց այդպես էլ ասում է` «Կեցցե՛ք, հայե՛ր», նկատի ունենալով ե՛ւ փաշինյանական կառավարության հակակոռուպցիոն գործողությունները, ե՛ւ հանրային տրամադրվածությունն այդ հարցում: Եվրոպական բարեհաճությունը նաեւ արդեն ֆինանսապես է շոշափվում` «Ստեղծագործ Եվրոպա» մշակութային ծրագրին Հայաստանին ներգրավելու առումով, որի վերաբերյալ հուշագրի նախագիծը երեկ կառավարության նիստի օրակարգում էր եւ հաստավեց, շուտով նաեւ Ազգային ժողովի արտահերթ նիստում իր հաստատումը կստանա: Այս ծրագրով միայն մշակույթ բաղադրիչի կիրառման համար մի քանի տարվա ընթացքում նախատեսվում է 454, 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրել մշակույթի ոլորտում ակտիվ Հայաստանի հասարակական կազմակեպություններին: Այս մասին երեկ կառավարության նիստին, հուշագրի մասին խոսելով` տեղեկացրեց մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը : Մնում է, որ դրամաշնորհն իրոք բաժին հասնի մշակույթի նվիրյալներին` բացառելով դրամաշնորհների փոշիացման անցյալի տխուր փորձը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.