AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 3630, Տպվել է` 668, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԵՐԱՐ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ «ՔԱՅԼՈՒՄ Է» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Այսօր շատ են փողատերերը, բայց սակավ են իրոք հարուստները: Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը հարուստ էր, որովհետեւ այդպիսին էր հոգով, խելքով: Գյումրիում, որտեղ տարիներ առաջ նրա Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված բնակարանների թիվը մոտ 2800-ի է հասնում, բարերարի անունով կոչված փողոցում անցած կիրակի բացվեց նրա արձանը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը , բացման հանդիսության ժամանակ հիշելով մեր արժանավոր հայրենակցի տրամադրած միջոցներով նորոգված նաեւ փողոցները, մշակութային օջախները եւ այլ ձեռնարկները, նշեց, թե այս ամենի համար գյումրեցին իր երախտագիտության խոսքը պետք է ասեր եւ ասում է: Իսկ արձանը դնելու գաղափարի հեղինակն ու հովանավորը ծնունդով այս քաղաքից, ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանն է, որը ներկա էր բացմանը: Քանդակի հեղինակը գյումրեցի արվեստագետ Արտուշ Պապոյանն է:

Գյումրու բնակչությունը հավանությամբ է ընդունել քաղաքում բարերարի արձանն ունենալու փաստը, մյուս կողմից, սակայն, որոշ հասարակական ու լրագրողական շրջանակներում շարունակվում է քաղաքապետի եւ համայնքային ավագանու հասցեին քննադատությունըՙ կապված նրա անունով կոչելու փողոցի ընտրության ու ըստ այդմՙ արձանի տեղադրման վայրի հետ: Ավագանու որոշմամբ երկու տարի առաջ Քըրքորյանի անունով կոչված, «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ գտնվող եւ նույնիսկ երբեմնի Ալեքսանդրովսկայա անվան հիշողությունը չկորցրած փողոցը Աբովյան փողոցի մի հատվածն է, գտնվում է նրա միջնամասում: Տարիներ առաջ, նախորդ քաղաքապետի օրոք, այդպես Շահումյան փողոցի միջնամասի մի հատվածը կոչվեց Վարպետաց փողոց, եւ հիմա այդ մոտեցումը փաստորեն կրկնվում է. հեռվից եկող Աբովյան փողոցը երկու խաչմերուկների միջեւ ընկնող մի հատվածում կոչվելու է Քըրքորյան, ապա կենտրոնական հրապարակից հետո շարունակվելովՙ նորից Աբովյան փողոց: Նշվում է նաեւ խնդրի իրավական կողմը, ըստ որի մարդու անվամբ փողոց կարող էին կոչել նրա մահվանից առնվազն հինգ տարի հետո: Տվյալ դեպքումՙ 2020 թվականին: Այսինքն համապատասխան որոշումը կայացվել է նաեւ օրենքի խախտմամբ: Մինչդեռ բոլորի համար ավելի քան հստակ է, թե ինչու է օրենքում այդ սահմանափակումը դրվել. Քըրք Քըրքորյանը այն մարդն է, որ իր բացառիկությամբ ու բացառությամբ միայն հաստատում է օրենքը:

Այս ամենի հետ գործ չունեցող, արձանի տեսքով ներկայացող բարերարն իրեն բնորոշ հանդարտ, բարի հայացքով, հագից հանած բաճկոնն աջ ուսին գցած, ձեռքերը կրծքին խաչելու պես, ասես քայլ է անում անցորդների հետ: Նրա քարե ներկայությունը նաեւ որպես գեղեցիկ նորություն հետաքրքրում է անցնող ինչպես գյումրեցիներին, այնպես էլ քաղաքի հյուրերին: Շատերը կանգնում են, լուսանկարում, նաեւ լուսանկարվում հայրենիքին բացառիկ ծառայություններ մատուցած ազգային հերոսի հետ: Քանդակն իր ներկայությամբ աննկատ փոխանցում է այն արժեքների դրական էներգիան, որոնց կրողն էր Քըրք Քըրքորյան հայը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.