AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ

Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2577, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎ ԿՐԿԻՆ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆՙ «ԴՅՈՄՆԵԱԿԱՆ» ՆՈՐԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ռուսաստանյան նացիոնալիստական «Koлокол России» ինտերնետային թերթ-հրատարակությունը (kolokolrussia.ru) օրերս քաղաքականագետ Ալեքսանդր Նիկիշինի հեղինակությամբ չորս մասից բաղկացած ընդարձակ հոդվածաշար էր հրապարակել Հայոց ցեղասպանության մասին «Тайные причины и организаторы геноцида армян» խորագրով: Հատկապես այժմեական է 4-րդ հոդվածըՙ «Планы по разделу Кавказа: Новая Хазария и Азербайджан против Армении»:

Ես հեռու եմ հրապարակումը մեկնաբանելու մտքից. Դրա համար պետք է պրոֆեսիոնալ պատմաբան-ցեղասպանագետ լինել բերված հին ու նոր բազմաթիվ փաստերն ու իրողությունները վերծանելու համար: Հատուկ չեմ թարգմանել վերնագրերը մասնագետների ուշադրությունը կոնկրետացնելու նկատառումով:

Առանձնացնենք, որ Ալեքսանդր Նիկիշինը իր վերլուծություններում բնավ էլ չի ելնում մեր ժողովրդի հանդեպ ինչ-որ «սիրուց»: Ոչ, փորձում է անաչառ լինել, թեեւ վերջին ժամանակներս հաճախ է գրում «հակափաշինյանական» դիրքերից, նկատի ունենալով վերջինիս թիմի «արեւմտամետ» կողմնորոշումները:

Նոր չէ մեզ համար նրա կողմից վերահաստատված գլխավոր հետեւությունըՙ Հայոց ցեղասպանությունը կազմակերպել են իսլամն ընդունած հավատափոխ հրեաներըՙ «դյոնմեները», իրականացրել են հիմնականում քրդերն ու թրքաբնակ որոշ այլ մուսուլման ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Նիկիշինը տալիս է հրեաների հայաջինջ ոճրագործության քաղաքական-տնտեսական դրդապատճառները: Թե ինչքանով է համոզիչ ռուս քաղաքականագետը, թողնենք, ինչպես ասվեց, մեր պատմաբանների ուսումնասիրությանը: Ուրիշ հարց է, երբ Նիկիշինը զուգահեռներ է անցկացնում այն ժամանակների եւ մեր ժամանակների որոշ իրողությունների միջեւ:

Հոդվածագիրը հավաստում է, որ Ադրբեջանը կառավարող ներկա նախիջեւանյան կլանը եւս արմատներով սերում է «դյոնմեներից» (ադրբեջաներենՙ դյոնմեզ ): Դյոնմեզներով են ներծծված, գրում է նա, ներկայիս Ադրբեջանի պետական իշխանության բոլոր մակարդակներըՙ էկոնոմիկան ու ֆինանսները, բիզնեսը, մշակույթը, ԶԼՄ-ները: Ադրբեջանը հիմա անվանում են Իսրայելի մասնաճյուղը Կովկասումՙ յուրօրինակ Խազարիա. զանազան հրեական հասարակական կազմակերպությունների թվով Ադրբեջանը գերազանցում է նույնիսկ Իսրայելին եւ զիջում է միայն Նյու Յորքին: Նիկիշինը չի մոռանում նաեւ նշել ադրբեջանա-իսրայելական սերտ հարաբերությունները ամենատարբեր բնագավառներում, այդ թվում նաեւՙ ռազմական: Ակնբախ է նաեւ Ալիեւի ընդգծված ամերիկամետ արտաքին քաղաքական ուղղվածությունը: Ի դեպ, մենք հաճախ ենք դատապարտում բոլշեւիկյան որոշ գործողություններ, մոռանալով, ասենք, ինչպես Նիկիշինն է մատնանշում, երկու «դյոնմեների»ՙ Աթաթուրքի եւ Լեւ Տրոցկու «տարօրինակ» բարեկամությունը:

Այլ է իրավիճակը Հայաստանում, իր մտքերն է զարգացնում Նիկիշինը: Այստեղ ներկայումս հաղթում են այլ գլոբալիստական ուժեր, որոնք Թրամփի ու Իսրայելի դեմ մղում են ոչնչացման պատերազմներ, եւ առկա է այն բանի մեծ հավանականությունը, որ գլոբալիստներն ու Թրամփի եւ Իսրայելի թիկունքին կանգնած ուժերը կբախվեն հենց Անդրկովկասում, պատերազմ հրահրելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ճիշտ է, մարդասիրությամբ է տոգորվում հոդվածագիրը, նշելով, որ այդ պատերազմում կրկին կթափվի ոչ թե անգլիացիների, հրեաների կամ ամերիկացիների, այլ հասարակ հայերի ու ադրբեջանցիների արյունը:

Լավ, կասեն «Ազգի» պատվարժան ընթերցողները, այս ամենը ի՞նչ կապ ունի Հայաստանը ալեկոծած... «գեներալ» Մանվել Գրիգորյանի հետ: Կարո՞ղ է նա էլ է «դյոնմե», տեղյակ չենք: Ընդ որում, «դյոնմե», որը գործել է ոչ թե այլածին ազգային հանրության, այս սեփական ժողովրդի դեմ: Զանգահարեցին իմ հայրենի նախկին Շամշադինից եւ հայտնեցին, որ գեներալի նամակների ցուցադրված «արխիվում» տեսել են նաեւ սահմանամերձ գյուղերի երեխաների ուղերձներըՙ ուղղված հայ զինվորներին:

Սակայն եթե ուզում եք իմանալ, ապա Մանվելին ներկայացվող բոլոր մեղադրանքները առաջին հերթին պետք է հասցեագրել Սերժ Սարգսյանին: Այս անձն է իրեն շրջապատել նմանՙ իր նման մարդկանցով, ասպարեզ հանել ու սնուցել սրանց, որոնց համար պետության ու ժողովրդի շահերը վերջին տեղն են գրավել, որոնք առաջնորդվել են կենդանական պարզ բնազդներով: Դուք ուրիշ մի «մանվելի» չե՞ք տեսնում Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում:

Հայոց լրատվամիջոցներում համազգային մասշտաբի ճիշտ եզրահանգումներ են հնչում: Անկախություն կոչված երեւույթից հետո ինչ «օրինաչափությունների» հետեւանքով են հայոց պետության ղեկավարներ ու «հերոսներ» դառնում մարդիկ, որոնք այնուհետ միայն արգահատանք են առաջացնում քաղաքացիների մեջ եւ որոնց դեմ «ամբոխներն» անգամ անզոր են: Արտագաղթած մոտ 1,5 միլիոն հայաստանցիներիՙ սպիտակ ջարդի համար որեւէ մի սեփական «դյոնմե» պատասխան պիտի՞ տա, գոնե փորձի արդարանալ: Շատերն են լրատվամիջոցներում պահանջում հասարակական դատ կազմակերպել երեք նախագահների հանդեպ: Հրապարակավ, ուղիղ եթերում: Հակառակ պարագայում ինչ է ստացվում. Սերժ Սարգսյանը նույնիսկ ներողություն չխնդրեց ստախոսության համար, ինքն իրեն հռչակեց «ազգի հայր» եւ փորձեց իրեն ատող հանրությանը պարտադրել իր անագորույն դեմքը եւս 10 տարով դիտարկելու մռայլ հեռանկարը: Կամ, ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանի ղեկավարի գրպանում ավելի շատ դոլար է հայտնվում, քան պետական բյուջեում:

Խոհեմ կլինի, եթե թեկուզեւ ժամանակավորապես դադարեցվի հակառուսական քարոզչությունը, որն ավելի շատ տարվում է սեփական անկարողությունները քողարկելու կամ դրանցից հասարակության ուշադրությունը շեղելու համար:

Եվ վերջում մի անակնկալի մասին: Ամեն ինչի կարելի էր հավատալ, բայց ոչ այն բանին, որ թունդ սերժասեր Էդուարդ Շարմազանովը իր նույնքան սերժապաշտ կուսակցին անվաներ «ազգի դավաճան»: Թվում էր նրա համակուսակցական վրդովմունքն այնքան բուռն էր ու անկեղծ, որ նա իր հաջորդ խոսքով պիտի պահանջեր... Սերժ Սարգսյանի հրաժարականը հայրենի հանրապետական կուսակցության առաջնորդի պաշտոնիցՙ կորչի՛ այն կուսակցության պարագլուխը, որի փառքն ու պատիվը մարմնավորել են «գեներալ» Մանվելն ու նրա նմանները: Գուցե Նիկոլը այս անգամ էլ ճիշտ դուրս գար:

Նկատի ունենալով Շարմազանովի հունական արմատները, վերհիշեցի արժանահիշատակ կաթողիկոս Գարեգին Առաջինի տարիներ առաջ արտահայտած մի հորդորը Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Բառացի չեմ հիշում, բայց իմաստը հետեւյալն էրՙ եթե հայերս չկարողանանք դիմակայել ժամանակի մարտահրավերներին, ապա կընկնենք ներկայիս հույների օրը: Ընդսմնին, կաթողիկոսն այդ միտքն արտահայտեց սրտի ցավով: Աշխարհի երբեմնի ամենաիմաստուն ժողովուրդը հազիվ թե կարող է նորագույն ժամանակներում գոհ լինել իր վիճակից, նույնիսկՙ եվրոընտանիքում: Էլ չենք ասում, երբ Աթենքում ճարահատյալ ժպիտով են ընդունում նույնիսկ Էրդողանին: Ցավոք, մենք էլ չկարողացանք արդարացնել նույնքան հին ու խելացի ազգի մեր համբավը, այն էլ առավելապես մեր իսկ մեղքով, կուլ գնալով գորշություններին:

Ապավինենք նոր իշխանություններին ու փորձենք վերահսկել նրանց գործունեությունը, որ գոնե նրանք չհրապուրվեն սեփական «դյոմնեականության» դրսեւորումներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.