AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 4424, Տպվել է` 560, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՆԵՐԱԼԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԳՐՈՒՄ

Հ. ԱՖՅԱՆ

Ֆուտբոլային խաղադրույքներ ընդունելու այս թեժ սեզոնին հայաստանյան բույքմեյքերական ընկերություններին առաջարկում եմ հաջող բիզնեսի մեկ այլ ձեւ: Ընդունել խաղադրույքներ, թե Մանվել Գրիգորյանից հետո ո՞ւմ տուն կամ ամառանոց է գնալու ԱԱԾ-ն: Ի դեպ, կարելի է նույնիսկ համաժողովրդական քվեարկության կամ հանրաքվեի դնել այս հարցը, մանավանդ, որ վերջին ժամանակներում Հայաստանում ինչ լինում է, ժողովրդի ցանկությամբ, սրտից է լինում: Իսկ առայժմ, օրինակ Սեյրան Սարոյանը , հայտարարում է, թե ո՞նց է նայելու Մանվել Գրիգորյանն իր աչքերի մեջ այսքանից հետո, իսկ Սամվել Ալեքսանյանն ասում է, թե ինքն ինչո՞ւ պետք է այցելի Մանվել Գրիգորյանի խուց, դե այսինքն Մանվել Գրիգորյանն ո՞վ է, որ Սամվել Ալեքսանյանն այցելի նրան: Մի խոսքով, ՀՀԿ-ն, ինչպես նշել է պաշտոնական հայտարարության մեջ, խորը ցավ եւ զայրույթ է ապրել, երբ դիտել է ԱԱԾ-ի սենսացիոն բացահայտումների մասին տեսանյութը Մանվել Գրիգորյանի ամառանոցում, որտեղ սկսած «սանտավիկից» վերջացրած կենդանի վագրը առկա էին:

Այս բացահայտումների մասին հանրապետականներից հնչած կարծիքներից ինձ գոնե ամենաուշագրավը թվաց ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքը: Մարդը ասել է, որ ինքը տեղյակ է եղել Գրիգորյանի տանն առկա զենք-զինամթերքից, բայց իր համար անակնկալ էր մնացած ապրանքը: Մնացած ապրանքը, այսինքնՙ «Զինվորի համար» գրությամբ մսի պահածոները, ձեթերը, շապիկները, գուլպաները, եւ դպրոցական երեխաների նամակները: Այսքանից ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղյակ չի եղել: Իմիջիայլոց, ինչպես նշում է Մանվել Գրիգորյանի փաստաբանը, իր պաշտպանյալը եւս տեղյակ չի եղել ԱԱԾ-ի բացահայտումներից: Այո, ամառանոցն իրենն է, բայց ինքը, պարզվում է, այսքան ժամանակ 1-2 անգամ է գնացել այնտեղ, այն էլ խնդրել է, որ դուռն իր առջեւ բացեն, քանի որ ինքն իր իսկ ամառանոցի բանալին չունի: Չնայած այս հանգամանքին, խեղճ մարդուն կալանավորել են, ընկերները նրան լքել են եւ հիմա գեներալին ոչ ոք չի գրում: Ավելին, մի խումբ մարդիկ պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» կոչումից, ինչպես նաեւ գեներալի ուսադիրներից... Դե իսկ գեներալի ամառանոցում ապրող 1 վագրը եւ 3 արջերը տեղափոխվել են Երեւանի կենդանաբանական այգի: Ի դեպ, գեներալի ամառանոցում բացի հիշյալ կենդանիներից էլի կենդանիներ են ապրում: Նրանք ցավոք, նամակ չեն կարող գրել. գեներալին ոչ ոք չի գրում, ոչ մարտական ընկերները, ոչ էլ վայրի կենդանիները:

Նրան զինվորներն էլ չեն գրի: Ի՞նչ գրեն, թե ինչո՞ւ է իրենց բաժինը տվել արջերի՞ն. զինվորն այնքան արժանապատվություն ունի, որ նման բաներ չի գրի: Իսկ երեխանե՞րը, դե նրանք, ովքեր նամակներ էին գրել զինվորներին ու վստահ էին, որ դրանք տեղ են հասել: Գուցե հիմա էլ գեներալի՞ն գրեն, բոլորով հավաքվեն ու գրեն, որ եթե նույնիսկ դատարանն ավանդույթի համաձայն այսօր կամ մեկ ուրիշ օր ների նրան, կամ Աստվածՙ իր սովորության համաձայն, ապա իրենք չեն ներելու Մանվել Գրիգորյանին, օրինակ նրան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.