AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 4332, Տպվել է` 563, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՐՀՆԵՐԳ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

«Հայաստան, երկիր դրախտավայր» Հայոց բոլոր դարերի, բոլոր ժամանակների համար

...1990-ական թվականների առաջին կեսին էր: Ավերիչ երկրաշարժի ծանր վերքերից դեռ տնքացող եւ թշվառության, ցուրտ ու մութի մատնված Լենինական-Գյումրու նախկին կուսքաղկոմի շենքի դիմաց, որը Լորիս Ճգնավորյանի կայացած հայտնի ուխտագնացությունից հետո նորոգվելու-վերականգնվելու եւ դառնալու էր Արվեստների ակադեմիա, այդ խնդրի հետ կապված մի երեւի ուրախալի առիթով փոքրիկ հանդիսություն էր: Մաեստրոն ինքը ներկա էր, խոսքելույթներ էին հնչում, ժողովուրդ էր հավաքվել: Հարթակում էր նաեւ մեր երկրում ԱՄՆ այն ժամանակ առաջին հավատարմատար տիկինը, եթե չեմ սխալվումՙ Ռոզմարի Ֆորսայթ: Նա ելույթ ունեցավ եւ կարծեմ ֆինանսական ինչ-որ աջակցության խոստում տվեց: Կողքին կանգնած տեղացի տղամարդ պաշտոնյան տիկնոջ ելույթից հետո համբուրեց նրա ձեռքը, ինչը սովորական ջենթլմենական հարգանքի ժեստ կարելի էր համարել: Բայց որքան խոր եղավ երկրիս համար քաղաքացուս ներքին վիրավորանքն ու նվաստացած լինելու զգացումը, երբ անմիջապես այդ կնոջ ձեռքը համբուրեց նաեւ քաղաքի պաշտոնատար... տիկնանցից մեկը: Մտքիս մեջ ինքն իրեն եկավ «Մեր հայրենիք թշվառ, անտեր»...

Գիտեք, խոսքը ուժ ունի: Իսկ հար ուղեկից կրկնվող խոսքը երեւի կարող է ճակատագիր գծել: Տվյալ դեպքումՙ մեր պետության ու ժողովրդի ճակատագիրը: Որքան էլ փոխած լինենք մեր ներկա պետական օրհներգի խոսքերը, միեւնույն էՙ բնագիրը, հիմքը Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգի» «թշվառ, անտեր»-ն է... Շատ է խոսվել, ասվել, որ այդ բանաստեղծության ո՜չ բառերը, ո՜չ երաժշտությունը մեզ ու մեր իրականության հետ որեւէ աղերս չունեն, որ պետական, ազգային օրհներգին հարիր չեն մահվան, մեռնելու, զոհվելու եւ նման հիշատակումներն ու տրամադրությունները: Որպես էականՙ նկատենք նաեւ, որ տվյալ բանաստեղծությունն իր բովանդակությամբ, ընդունելի թե ոչ ընդունելի, պատմական որեւէ կոնկրետ, համեմատաբար կարճատեւ իրավիճակի արտահայտություն է, մինչդեռ երկրի օրհներգը պետք է որ լինի առնվազն տեւական ժամանակի համար: Եվ միանգամայն տեղին, արդարացված ու կատարման համար պարտադիր է դեռ 2006 թվականից գոյություն ունեցող ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին», որի անցումային դրույթ հոդված 11-ով սահմանվել է, որ «Մեր հայրենիք»-ը որպես օրհներգ ուժի մեջ է մինչեւ հանրապետության նոր օրհներգի տեքստն ու երաժշտությունը օրենքով սահմանելը: Եթե չեմ սխալվում, ի սկզբանե էլ այն որպես ժամանակավոր է ընդունված եղել մեր ինչպես առաջին, այնպես էլ ներկա երրորդ հանրապետության համար:

Այսպիսով, արդեն 12 տարի էՙ խնդրի առաջին կողմըՙ առկա օրհներգը փոխելու անհրաժեշտությունը, օրենքի ուժով դադարել է ապացուցման կամ վիճարկման առարկա լինելուց, եւ խնդիրը միայն նոր օրհներգի ընտրությունն է: Ակնհայտ է, որ այդ հարցի, առաջարկվող տարբերակների քննարկումները պետք է մնան հասարակական ու պետական շրջանակների օրակարգում, բայց դարձյալ չպետք է հանգեցնեն հապճեպ որոշման: Վերջին հաշվով ընտրվելիք երաժշտությունն էլ, բառերն էլ երեւի պետք է ճանապարհ անցած լինեն ու բխեն ամեն հայի սրտից: Ու ճիշտ են ասում, այնպիսի օրհներգ լինի, որ լսելիս ոտքի կանգնես:

...«Ազգի» մշակութային հավելվածում (2017.11.03) տեղեկացրել ենք անցած աշնանը Գյումրու Սբ. Աստվածածին-Յոթվերք եկեղեցում ՀՀ ժողովրդական արտիստ, նաեւ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը կրող Հասմիկ Պապյանի բացառիկ համերգից, որտեղ նա Կոմիտաս էր երգում: Համերգի ավարտին նա երգեց «Հայաստան, երկիր դրախտավայր»... Եվ երբ հպարտ ու սրտաթունդ հնչում էր եզրափակիչ «Հայաստա՜ն, Հա՜-յաստա՜ն...», բոլորը միասին ինքնաբերաբար ոտքի կանգնեցին: Պահն այնքան վեհ էր: Նաեւ հենց այն էր, ինչ ինքս միշտ մտածել էի: Երաժշտությունըՙ հանդիսավոր, վեհ, բառերըՙ արժանապատիվ, հպարտ: Մարդկության, քաղաքակրթության մեջ բոլոր ժամանակների Հայաստանի տեղի ու դերի գիտակցմամբ, Հայոց բոլոր ժամանակների ու հայոց հավերժության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.