AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-06-08 11:50:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1981, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՀԱՅ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ

Հ.Ծ.

Ժամանակակից առողջապահական պահանջներին չհամապատասխանելու պատճառով Ֆլաշինգի (Քուինզ, Նյու Յորք) 45-րդ պողոտայում գտնվող 70-ամյա երեք հարկանի շենքը, որը «Նյու Յորքի Հայ Տուն» անունով ծառայում էր որպես ծերանոց, փակվել է, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

«Այստեղ էին իրենց կյանքի աշունը անցկացնում հայ պապիկներն ու տատիկները, շրջապատված հոգատար անձնակազմով, որ փորձում էր հնարավորինս մեղմել առաջացած տարիքի դժվարությունները», բացատրում է նյույորքցի լուսանկարիչ Ջերրի Պզտիկյանը , որը քանոնի իր շաբաթական նվագակցություններով հաճելի պահեր էր պարգեւում «Հայ Տանը» պատսպարվածներին:

Շենքի ձեռքբերման նախաձեռնությունը 20-րդ դարի 30-ական թվականներին պատկանել է Սիրանուշ Սանոսյանին , որը «Վաշինգտոն Հայցի» (Washington Heights) հետ կարողացել է 1948-ին Քուինզում բացել «Հայ Տունը», որ 2 տարբեր տեղանքներում գործելուց հետո 1954-ին վերջնականապես հաստատվել է Ֆլաշինգում: Փակվելը, սակայն, չի նշանակում գործունեության դադարեցում: Գործադիր մարմինը որոշել է միաձուլվել Էմերսոնում (Նյու Ջերսի) գործող հայկական վերականգնողական կենտրոնի (ANRC) հետ, որը նույնպես կարիքն ունի բարելավելու իր ծառայությունները: Համագործակցության արդյունքում ծրագրվում է արդիական սարքավորումներով եւ հարմարություններով հագեցած մի նոր կենտրոն կառուցել առաջիկա 18 ամիսների ընթացքում: Համայնքում դժգոհության ալիք է բարձրացել Նյու Ջերսի տեղափոխվելու կապակցությամբ, բայց «Հայ Տան» գործադիր մարմինը վստահեցրել է, որ ձեռք առնված միջոցները լավագույն տարբերակն են ներկա ժամանակներին համապատասխան հոգատարություն ցուցաբերելու միայնակ մեծահասակներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.